Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
Սպորտ
Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել։ «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:1) Սպերցյանը փոխարինվել էր 71-րդ րոպեին։ Նրան պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։
«Հիմա դժվար է գնահատել Սպերցյանի վնասվածքի ծանրությունը։ Կլինի բուժզննում եւ պատասխան։ Եղել է հարված եւ սրունքի մկանների վնասվածք եւ սպազմ։ Բարդությունը դեռ չենք հասկանում»,- «Կրասնոդարի» մարզիչ Արթուր Օլենինի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
«Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
