Շիրակի մարզում Hyundai-ն բախվել է արգելապատնեշներին և բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մելանյա Մ.-ն իր վարած «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված ժամանակավոր բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան