Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը
Հասարակություն
49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։
Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան.
«Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։
Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը հավերժ կմնա մեր սպորտի պատմության մեջ՝ ոգեշնչելով ապագա սերունդներին։
Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ…»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)