«Չեմ հասկանում՝ ինչ եմ զգում». Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Օսկար 2025»-ին
Ժամանց
Հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը այն երջանիկներից էին, ովքեր բարձրացան «Օսկարի» բեմ, քանի որ նրանց մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Անորան», ընդհանուր առմամբ, շահեց հինգ մրցանակ:
Վաչեն Instagram-ում «սթորի» է տեղադրել, որում Կարենի հետ կարմիր գորգին են. «Մենք հիմա աշխարհի ամենահեղինակավոր կարմիր գորգին ենք: Չգիտեմ՝ ինչ եմ զգում. գժություն»,-տեսանյութում կիսվում է Վաչեն:
