Ունենում ենք փողոցներ, որտեղ մալուխները լրիվ անցնում են գետնի տակ. մայթերի համար էլ պիտի ծրագիր լինի. Ավինյան
Մենք այս տարի փաստացի ունենում ենք նոր փողոցներ, որտեղ մալուխները ամբողջապես անցնում են գետնի տակ: Այս մասին յսօր՝ մարտի 3-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա թվարկեց այդ փողոցները՝ Պուշկին, Սաֆարյան, Ազատամարտիկների, Ալբանդյան, Արգիշտի, Դեմիրճյան, Աբովյան, Մելիք Ադամյան և Տիգրան Մեծի փողոցները:
«Այստեղ նաև պետք է համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի, մայթեզրերի և մնացյալ բոլոր հարցերով, որ ամբողջական տեսք ստանանք, ինչպես ստացել ենք, օրինակ, Հանրապետության փողոցում և այդպես շարունակ:
Կարծում եմ՝ այս համադրումը մեր ծրագրերի իրապես այնպես շատ էֆեկտիվ է այն առումով, որ փողոցները իրապես ամբողջովին նոր տեսք են ստանում, ընդհանուր միջավայրը փոխվում է:Պետք է շարունակական այս կապը պահեք և ծրագրերն իրականացնեք միասնական տրամաբանությամբ»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան