Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել․ ԶԼՄ (տեսանյութ)
ԻրանԻրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր հրաժարականը ներկայացրել է Մասուդ Պեզեշքիանին»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Լուրն այն մասին, որ Զարիֆը հրաժարական է տվել, հայտնվել է այն հաղորդագրությունների ֆոնին, որ կիրակի Իրանի խորհրդարանի պատգամավորները մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմպիչմենտի օգտին:
Որպես նախարարի իմպիչմենտի մասին խորհրդարանի որոշման պատճառ նշվում է Հեմմաթիի անկարողությունը լուծել տնտեսական բովանդակության խնդիրները, որոնցից գլխավորը դարձել են «գնաճը և ֆինանսական անկայունությունը»:
