ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է ԱՄՆ-Ուկրաինա շփումների վերականգնման պայմանը
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել Ուկրաինայի հետ շփումները, հենց որ Կիևը ցույց տա խաղաղության իր պատրաստակամությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ABC հեռուստաալիքը։
Նա նշել է, որ Սպիտակ տունը «պատրաստ կլինի վերսկսել փոխգործակցությունը, երբ Ուկրաինան պատրաստ լինի խաղաղության, և ակնհայտորեն դա այն է, ինչ ԱՄՆ նախագահն իր առջև դնում է՝ որպես նպատակ»։ Պետքարտուղարը նաև մատնանշել է Ռուսաստանին բանակցություններին ներգրավելու անհրաժեշտությունը։
«Այստեղ ոչ ոք չի ասում, որ Վլադիմիր Պուտինը կշահի Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք նրանց ստիպելու միջոց՝ դադարեցնելու պատերազմը: Իսկ դրա միակ ճանապարհը ռուսներին բանակցությունների մեջ բերելն է»,- ասել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)