Թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ դասակարգման աղյուսակում 39-րդն է
Սպորտ
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA դասակարգման աղյուսակում 39-րդն, է։
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանն առաջին անգամ մտել է 40 լավագույնների մեջ` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը:
Սա Ավանեսյանի լավագույն հորիզոնականն է:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
