Վենսը ընտանիքին «գաղտնի վայր» է տեղափոխել ակտիվիստների հետ բախումից հետո․ NYP (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ փոխնախագահ Վենսը ստիպված է եղել իր ընտանիքին տեղափոխել «անհայտ վայր»՝ Վերմոնտ նահանգի լեռնադահուկային հանգստավայրում ընտանեկան հանգստի ժամանակ ուկրաինամետ ցուցարարների հետ բախումից հետո, հաղորդում է The New York Post-ը:
Ցուցարարների պաստառներին կարելի էր տեսնել «Թրամփը ծառայում է Պուտինին», «ազգային խայտառակություն» գրությունները։
Ինչպես հայտնել է Fox News-ը, Վենսը նախապես պլանավորել էր մնալ հանգստավայրի հարեւանությամբ գտնվող չորսաստղանի հյուրանոցում, սակայն հետագայում փոխել է բնակության վայրը:
Հեռուստաալիքի աղբյուրը պատմել է, որ այդ որոշումը կայացվել է դեռ բողոքի ակցիաների սկսվելուց առաջ:
Վենսի բախումը ուկրաինամետ ակտիվիստների հետ տեղի է ունեցել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հրապարակային լեզվակռվից անմիջապես հետո:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)