2020թ-ի նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է․ Արսեն Ջուլֆալակյան
Բլոգոսֆերա
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջիկա ընտրությունների մասին.
ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը...
Քաղաքագիտության դասական սահմանմամբ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական
2020թ-ի նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել ՔՊ-ի հետ, դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է ՔՊ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:
Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է քպ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել քպ-ին ԻՐԱԿԱՆ ընդդիմադիր թեկնածուին:
Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինի և գործի ի շահ Հայաստանի Հանրապետության:
Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ քպ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան