Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

Ի՞նչ գիտեք «Զանգեզուրի միջանցքի» ու նրա գործոնի մասին

Վերլուծական

Միջա՞նցք, թե ճանապարհ․ այս հարցը մտավ քաղաքական օրակարգ 2018 թվականին, սակայն ավելի թեժացավ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ  նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարության մեջ արտացոլվեց որպես պայման՝ Սյունիքով ճանապարհների ապաշրջափակումը: Եվ ահա միջանցք կամ կոմունիկացիա տերմինը կրկին դարձավ տարածաշրջանում խաղացող գերտերությունների քաղաքական օրակարգ:

Իսկ ո՞րն է միջանցքի ու ճանապարհի տարբերությունը՝ միջանցքը ներառում է անվտանգության գոտի և այն վերահսկվում է միջանքով երթևեկող պետության կամ  տվյալ տարածքի վերահսկողություն իրականացնող պետության համար վստահելի մեկ այլ պետության զինված ուժերի կողմից: 

Չմոռանանք՝ այս դեպքում Ադբեջանի համար այդքան ցանկալի անվտանգության երաշխավորը, ում զինուժը պիտի հսկի միջանցքով երթեւեկությունը, Թուրքիան է, Հայաստանն այս հարցում տարբեր ժամանակահատվածում տարբեր ուժերի մասին է ակնարկում, վերջին մի քանի ամիսների հայտարարությունների համաձայն՝ գործող իշխաությունը տեսնում է այդ ճանապարհին միայն իր զինուժի վերահսկողության պարտավորությունը:  

Իսկ անվտանգության գոտին հատված է, որտեղ, ըստ պայամանվորվածության, չպետք է տեղակայվեն ռազմական ուժեր, չլինի բնակչություն: Իսկ ճանապարհը երթևեկելի գոտի է, որը որևէ մեկի կողմից չի վերահսկվում:

Թեև ներկայումս այս հարցը քաղաքական օրակարգի գլխավոր խնդրներից է, սակայն այն դեռ անցյալ դարից սկսած եղել է թյուրքալեզու պետությունների առանցքային նպատակներից մեկը՝ երկու թյուրքալեզու եղբայրական պետությունները կապել միմյանց՝ Սյունիքի պարանոցը կտրելով:

Դեռևս 1920-ականներից մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունների կարգավորման դիվանագիտական շփումներն ու փոխհարաբերությունները ցանկացած ֆորմատով «Զանգեզուրի միջանցքի» հարցը չեն կարողացել շրջանցել:

Այս միջանցքի բացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, հատկապես՝ եթե հաշվի առնենք Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի գործոնը տարածաշրջանում:

 Իսկ ու՞մ է ձեռնտու կամ ի՞նչ է շահում Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան 

«Զանգեզուրի միջանցքը» կնշանակի, որ Հայաստանի տարածքի մասը պետք է տրամադրվի Ադրբեջանին, որ կկապի Ադրբեջանի ներկայիս տարածքները Նախիջևանի հետ: Սա Հայաստանի տարածքային ամբողջության սպառանալիք են համարել և համարում պատմաբանները, քաղաքական և հանրային գործիչները և փաստարկումեն իրենց տեսակետը պատմական իրողություններով:

Միջանցքով երկու հարևան թուրքալեզու պետություններին միմյանց կապելը առաջինը նեգատիվ ազդեցություն կգործի հայկական պետության վրա, իսկ հետո տարածաշրջանային շահերի բախման կհանգցնի:

Սկզբում Հայաստանից որոշ շրջանների կորստի, ինչպես նաև տնտեսական և ռազմական կապերի թուլացման կբերի: Միջանցքի երկայնքով հայ բնակչության իրավունքների խախտումները կամ տեղահանությունը կարող է հանգեցնել մեծ կոնֆլիկտների,  ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է
Ադրբեջանի և Հայաստանի միջև էթնիկ լարվածություն առաջացնել:

Միջանցքի բացումը կարող է խաթարել Հայաստանի տնտեսական անվտանգությանը: Նման միջանցքի բացմամբ ադրբեջանական ու թուրքական բեռները ավելի հեշտ ու արագ կանցնեն

Հայաստանի տարածքով՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է շրջանիայլ պետություններից, ԵԱՏՄ պետությունների  ներմուծումներից: Հայաստանի համար դժվարություններ կառաջանան նաև տրանսպորտային ուղիների վրա, քանի որ առկա ճանապարհային համակարգը կարող է միջանցքի միջոցով վերածվել ռազմավարական կարևոր կետի: Հայաստանի ռազմավարական դիրքը, հատկապես Սյունիքի մարզում, զգալիորեն
կթուլանա: Քանի որ մարզը բաժանում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքները, իսկ միջանցքը կկարողանա ստեղծել կտրուկ տեղաշարժ դեպի հարավ՝ միջանցք և նոր կապեր կառուցելով Ադրբեջանի, Թուրքիայի և այլ արտաքին ուժերի հետ: Սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը՝ դարձնելով այն ավելի խոցելի: Ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը իր դերը կունենա Իրանի Իսլամական Հանրապետության վրա․ 

Կմեծանա Իրանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից, նա կզրկվի դեպի Եվրոպա այլընտրանքային, իսկ Հայաստանը դեպի Իրան ուղուց և շրջափակված կլինի թյուրքկան պետություններով: 

Իրանի հյուսիսում կձևավորվի բացառապես թյուրքական ներկայություն, որը սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանը, հատկապես՝ այժմ եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում արդյունքում Իրանի թյուրքալեզու բնակչության շրջանում իրականացվեց անջատողականությունը խրախուսող ակտիվ քարոզչություն:

Իրանը կարող է վերջնականապես դուրս մղվել իր ազդեցության պատմական շրջան համարվող Հարավային Կովկասից:

Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի համար կկորցնի տարանցիկ երկիր լինելու նշանակությունը և նրանց վրա էական ազդեցության լծակներից:

Իրանի հյուսիսում կձևավորվի հակաիրանական և պանթյուրքական առանցք:

Ներկայիս իշխանությունները միակն են Հայաստանի պատմության մեջ, որ դրական են տրամադրված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Այն ներկայացնելով որպես միջազգային կապուղի ու ներկայացնելով միջանցքի բացման դրական կողմերը: Հաճախ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նպաստել Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև տրանսպաորտային և առևտրային կապերի զարգացմանը:

Ինչպես նաև շարահարկելով, որ սա կնպաստի տարածաշրջանի տնտեսական  աճին և կխթանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը՝ ճանապարհաշինություն, տրանսպորտ, առևտուր և էներգետիկա: Նոր ճանապարհային ցանցերի զարգացումը հնարավոր է նոր աշխատատեղեր ստեղծի և տնտսական նոր հանարավորություններ առաջարկի:

Միջանցքի ստեղծման համար անհրաժեշտ կլինի նոր ենթակառուցվածքների կառուցում, ինչը կբարձրացնի տարածաշրջանային ենթակառուցվածքային մակարդակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված