Մոդել Բիանկա Սենսորին վերադարձել է Քանյե Ուեսթի մոտ (լուսանկար)
Այլ
Ռեփեր Քանյե Ուեսթը հանրությանը ներկայացել է մոդել Բիանկա Սենսորիի հետ՝ ամուսնալուծության մասին լուրերից հետո։ Լուսանկարը հրապարակվել է Page Six կայքում։
Պապարացիները Քանյե Ուեսթին և Բիանկա Սենսորիին լուսանկարել են ապրիլի 18-ին Իսպանիայում կայացած ընթրիքի ժամանակ։ Ռեփերին և մոդելին նկատել են Բալեարյան կղզիների հնդկական ռեստորանում։ Կատարողը կրել է հուդի, իսկ մոդելը՝ սև, կիպ կոմբինեզոն։
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին ամուսնացել են 2022 թվականին, սակայն 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել զույգի բաժանման մասին։ Ըստ Page Six-ի, հայտնիներն իրենց հարաբերությունները դադարեցրել են դեռևս 2025 թվականի փետրվարին։

