Քրիստոսի Հարության ավետիսը թող ուժ տա մեզ, հանդուրժողականությամբ հաղթահարենք փորձությունները
Հասարակություն
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը․ «Այսօր քրիստոնյա աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը (Մեծ Զատիկը):
Աստծո Միածին Որդին հարություն առավ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը զորեղ են չարից ու խավարից: Քրիստոսի Հարության հուսաբեր ավետիսը թող ուժ ու ոգու ամրություն տա մեզ, և համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ հաղթահարվեն բոլոր փորձությունները։ Թող մեր երկրի առավոտները բացվեն խաղաղությամբ: Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ