ԱՄՆ-ը կողջունի հրադադարի երկարաձգումը կիրակի օրվանից հետո․ Reuters
Աշխարհ
Միացյալ Նահանգները կցանկանար Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ լուծում և հրադադարի երկարաձգում կիրակի օրվանից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։
Ավելի վաղ ՝ շաբաթ օրը, Պուտինը հայտարարել էր Զատկի հրադադար։ Այն սկսել է գործել Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: Ինչպես ընդգծել Է նախագահը, ինքը ելնում է նրանից, որ Կիևը կհետևի Մոսկվայի օրինակին։ Ընդ որում, ռուսական զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղել հակառակորդի կողմից հրադադարի հնարավոր խախտումներն ու սադրանքները, նշել է ՌԴ ղեկավարը:
«ԱՄՆ-ը կողջունի հրադադարի երկարաձգումը կիրակի օրվանից հետո»,- ասվում է հոդվածում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «լիարժեք և համապարփակ» կարգավորմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)