Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին
Սպորտ
Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։
Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի 14-ին, կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։
