Պեսկովը դուրս է եկել սահադաշտ և պարել կնոջ՝ Տատյանա Նավկայի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի՝ «Ավելին, քան շոու» հոբելյանական միջոցառման ժամանակ դուրս է եկել սահադաշտ և պարել նրա հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համարը կատարվել է «А он мне нравится» երգի ներքո։ Նշվում է, որ Պեսկովին հանդիսատեսը դիմավորել է հոտնկայս ծափահարություններով։
Պեսկովը նաև շնորհավորել է կնոջը տարեդարձի կապակցությամբ, ով կիրակի՝ ապրիլի 13-ին, դարձավ 50 տարեկան։
