Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ Թուրքիայի քաղաքացի է անհետ կորել
Հասարակություն
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իգդիրում Հայաստանի հետ սահմանը անօրինական կերպով հատելու փորձ կատարած չորս ընկերներից մեկը՝ Թուրքիայի 28-ամյա քաղաքացի Իսմայիլ Ադիրը, անհետ կորել է, փոխանցում է «infoteka24»-ը։
Ընկերների զանգից հետո դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ստորաբաժանումները և Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գրասենյակը (AFAD) և սկսել են փնտրել երիտասարդին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ենթադրում են, որ նա Արաքս գետն է ընկել սահմանը հատելու փորձի ժամանակ։
