Թրամփը ինքն իր համար հուշարձան է կանգնեցրել
ԱՄՆ
Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Trump International գոլֆի ակումբում բացել է իր հուշարձանը։ Ավելի քան 2մ բարձրությամբ արձանը ամերիկացի առաջնորդին նվիրել է գործարար Էնթոնի Կոնստանտինոն, ով իրադարձության մասին պատմել է նաև X սոցիալական ցանցում։
Հրատարակությունը նշում է, որ Թրամփն ու Կոնստանտինոն հանդիպել են հուշարձանի մոտ, մինչ ԱՄՆ նախագահը գնացել էր գոլֆ խաղալու։ Գործարարը նշել է, որ երբ առաջին անգամ տեսել է հուշարձանը, ամերիկացի առաջնորդը «հպարտությունից փայլել է»։
«Նախագահը լավ տրամադրություն ուներ, կատակում էր. հաճելի էր դա տեսնել»,- նշել է Կոնստանտինոն։
