Տիգրան Ավինյանը գործուղման մեջ է, «Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին․ խոսնակ
Հասարակություն
Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։
Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,– գրել է նա։
