Տարակուսելի են ՊՆ փոխնախարարի պնդումները, թե Սյունիքում կրակոցներն անհասցե են. Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի համար տարակուսելի են պաշտպանության փոխնախարարի պնդումներն այն մասին, թե Սյունիքում կրակոցներն անհասցե են, կուտակումներ էլ չկան։
«Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցները տների ուղղությամբ լինում, և այսքանից հետո ասել, թե կրակոցները հասցեական չեն, մեղմ ասած, սուտ է։ Երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, ուղղակի անընդունելի է, խայտառակություն է։ Ի վերջո, սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան»,-ասաց Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ չնայած իշխանությունների շարունակական հայտարարություններին, թե գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով, ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չի խաղաղության գնալու։
