Փորձաշրջան անցնող մատուցողը հյուրերի տոպրակներից ծրարներ է գողացել
Հասարակություն
Ապրիլի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել են 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
