Թրամփը խաթարում է Միացյալ Նահանգների գործարար համբավը. փորձագետ
ԱՄՆ
Միակողմանի մաքսատուրքեր սահմանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաթարում է Միացյալ Նահանգների գործարար համբավը՝ ստիպելով ամերիկյան ընկերություններին լրացուցիչ ծախսեր կրել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կենտրոնական Չինաստանի նորմալ համալսարանի (Ուհան) տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ինստիտուտի փոխտնօրեն Չժոու Վեյդին։
Նա ասել է, որ ԱՄՆ-ում զբաղվածության խնդրին անդրադառնալու Թրամփի ցանկությունը՝ օգտագործելով «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքական կարգախոսը, «անկասկած կհանգեցնի ամերիկյան ընկերությունների ավելի մեծ ծախսերի», քանի որ Միացյալ Նահանգներն ունի թանկ աշխատուժ։
«Ամերիկյան կողմի դիրքորոշումն իսկապես կարելի է համարել հեգեմոնական, որը հակասում է միջազգային կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում կտուժի»,- ասել է Չժոու Վեյդին։
Նա հավելել է, որ Թրամփի «մաքսատուրքերը» թե՛ տեսական ոլորտում, թե՛ գործնականում կխոչընդոտի ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և աշխատանքի բաժանմանը։ Փորձագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը մեծապես կախված է Չինաստանից ներմուծումից։
