Հոլիվուդը դադարել է պրոպագանդել բազմասեռականությունը և վերադարձել է ընտանեկան արժեքներին․ Le Figaro
ԱՄՆ
Հոլիվուդը դադարել է պրոպագանդել բազմասեռականությունը և այժմ վերադարձել է ընտանեկան արժեքներին, գրում է Le Figaro-ն:
Ըստ պարբերականի՝ կինոընկերությունները կրճատում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող հերոսների մասնակցությամբ ֆիլմերի և սերիալների թիվը և ավելի հաճախ են անդրադառնում կրոնական թեմաներին և գյուղական կյանքի մասին պատմություններին: Նման փոփոխությունների պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է։
Disney-ը հրաժարվել է երեխաների համար մուլտֆիլմում տրանսգենդեր կերպար ավելացնել, իսկ Amazon և Netflix սթրիմինգային ծառայություններում պրեմիերաներ են անցկացվել աստվածաշնչյան սյուժեների հիման վրա։ Նշվում է նաև, որ Հոլիվուդը ստիպված է հարմարվել Թրամփի քաղաքականությանը՝ չնայած դեմոկրատների աջակցությանը և նրանց հռչակած լիբերալ արժեքներին:
