Եվրոպան կարող է վերսկսել ռուսական գազի ներկրումը․ Reuters
Աշխարհ
Եվրոպական խոշոր ընկերությունները դիտարկում են ռուսական գազի ներկրումը վերականգնելու հարցը, գրում է Reuters-ը։
Ինչպես գրում են հրապարակման հեղինակները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սրել է հարաբերությունները Եվրոպայի հետ»՝ ներմուծելով առևտրային մաքսատուրքեր։ Արդյունքում, եվրոպական բիզնեսները մտահոգված են, որ ԱՄՆ-ից էներգառեսուրսների կախվածությունը կդառնա ևս մեկ խոցելիություն:
«Այս ֆոնին ԵՄ խոշոր ընկերությունների ղեկավարները սկսել են ասել մի բան, որն աներևակայելի կլիներ մեկ տարի առաջ. ռուսական գազի ներկրումը, այդ թվում՝ ռուսական պետական հսկա Գազպրոմից, կարող է լավ գաղափար լինել», - ասվում է հրապարակման մեջ:
