Կայացավ Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական առաջին նիստը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան ավինյանի հոր դեմ ներկայացրած հայցով դատական առաջիննիստը։ Դիմողը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն է, որն «Օպել» մակնիշի մեքենա ունի։
Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը անցած տարեվերջին «Օպել»-ի վարորդներին որակել էր «համբալ»։ «Առաջին նիստը կայացավ։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 29-ին ժամը 5։00-ին։ Տիգրան Ավինյանի հոր կողմից ոչ ոք ներկա չէր՝ ոչ ինքը, ոչ փաստաբան»,-ասաց Գ. Իսկանդարյանը։ Նիստի ընթացքում ուսումնասիրել են հայտնի տեսանյութը։
