Մոնակոյում անցան «Հայաստանի օրերը»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ (Լուսանկարներ) ՌԴ-ում կրկին զորահավաք կլինի՞ ԵՄ-ն ճնշում է Բելգիային․ ռուսական միլիարդները կարող են հայտնվել Ուկրաինայի ձեռքում (տեսանյութ) Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Մենք սեքընդ-հենդի կարիք չունենք. Փաշինյանը՝ Սփյուռքի մասին․ Զելենսկին բացառել է ՌԴ-ի հետ շփումները (տեսանյութ) ԵՄ-ից հրատապ հայտարարություն՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ուկրաինան 6.1 միլիարդ եվրոյի զենք կստանա Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն Վարագյան Դասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» Ինչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) ՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն 

Մենք կարող ենք լինել լավ հարևաններ, զարգացնել փոխշահավետ առևտուրը․ Միրզոյանը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Քաղաքական

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյան. Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

Արարատ Միրզոյան. Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

Հարց. Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

Արարատ Միրզոյան. Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

Հարց. Լա՞վ, իսկ արդյոք կարևոր է, թե ո՞ր ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

Արարատ Միրզոյան. Դա կարևո՞ր է։

Հարց. Ես Ձեզ եմ հարցնում։

Արարատ Միրզոյան. Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոնակոյում անցան «Հայաստանի օրերը»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ (Լուսանկարներ) Google-ի միլիարդավոր ներդրումների շնորհիվ Ֆինլանդիայի տնտեսության աճ են կանխատեսելՌԴ-ում կրկին զորահավաք կլինի՞ ԵՄ-ն ճնշում է Բելգիային․ ռուսական միլիարդները կարող են հայտնվել Ուկրաինայի ձեռքում (տեսանյութ) Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Մոդին ընդունել է Պուտինի առաջարկըՄենք սեքընդ-հենդի կարիք չունենք. Փաշինյանը՝ Սփյուռքի մասին․ Զելենսկին բացառել է ՌԴ-ի հետ շփումները (տեսանյութ) Երգչուհի Սլավան ամիսներ շարունակ ալկոհոլից հրաժարվելուց հետո կրկին սկսել է խմելԵՄ-ից հրատապ հայտարարություն՝ ընդդեմ ՌԴ-ի․ Ուկրաինան 6.1 միլիարդ եվրոյի զենք կստանա Զատիկի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը նշել է հնարավոր հետևանքները Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում. Վահագն ՎարագյանՌադայի խոսնակ. Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր տարածքներիցԱռատ սնունդը կարող է արջերին հեռացնել Կամչատկայի բնակավայրերիցԲժիշկները նշել են դեմենցիայի վաղ ախտանշանները, որոնք հաճախ աննկատ են մնումԴասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվելՎրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» ԱՄՆ ֆոնդային շուկան պայթյունի շեմի՞ն է․ տնտեսագետը զգուշացրել է առաջիկա ամիսների վտանգի մասինԻնչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակըՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումը
Ամենադիտված