Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը․ Սարիկ Մինասյան
Քաղաքական
Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,
ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:
Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ:
Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից: Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության:
