Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։ Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակները Հայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնում Գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակ Բերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանը Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 

Պատմությունը կեղծելով․ ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչները՝ «Բաքվի կրոնական գիտաժողովին»

Հասարակություն

Monument watch. 2025 թվականի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցավ «միջազգային» գիտաժողով, որը կազմակերպվել էր Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի կողմից: Համաձայն տարածված հայտարարության՝ գիտաժողովին զեկուցողներ են եղել Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լիտվայից: Գիտաժողովը կրում էր.  «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագիրը:

Ըստ կազմակերպիչների՝ գիտաժողովը պետք է ի ցույց դներ Ադրբեջանի՝ քրիստոնեական ժառանգության պահպանման և զարգացմանը միտված ջանքերը, միջկրոնական համերաշխությունը, ցույց տար քրիստոնեության կարևոր դերակատարումը Կովկասյան Աղվանքում: Գիտաժողովին, համաձայն ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, մասնակցող գիտնականները և փորձագետները պետք է ներկայացնեին Ադրբեջանում քրիստոնեական կրոնի և մշակույթի տարբեր դրսևորումները՝ ներառյալ պատմական, հնագիտական, ազգագրական, լեզվաբանական և ժամանակակից տեսանկյունները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այս համաժողովը պետք է լիներ ակադեմիական երկխոսության և գիտելիքների փոխանակման հարթակ:

Սակայն, տարակուսանք է առաջացնում այն, որ գիտաժողովը կազմակերպվել է գաղտնի, ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը տեղեկացել է գիտաժողովի մասին պատահաբար և չի ստացել դրան մասնակցելու հրավեր կամ դիմելու հնարավորություն: Ադրբեջանական կողմը գերգաղտնի է պահել գիտաժողովի մասին տեղեկատվությունը և այն հանրայնացրել է դրա աշխատանքներն սկսելուց 1-2 օր առաջ: Գիտաժողովի մուտքը ևս փակ է եղել:

Առավել տարակուսելի է գիտաժողովի մասնակիցերի ցանկը:
Դրանցից մեկը մասնագիտությամբ երկրաբան Ռոբերտ Մոբիլին է, ով ներկայացնում է Ադրբեջանի ուդիական համայնքը, ուդիական եկեղեցին և սկսած 2020 թվականից՝ աչքի է ընկել իր հակագիտական բազմաթիվ հայտարարություններով, որոնք գլխավորապես կրում են քարոզչական բնույթ: Անգամ իր գիտական կոչվող հրապարակումներում չկա գեթ մեկ փաստացի հղում, տվյալ, որոնք հիմնավորեն իր ասածները: Դատելով օկուպացված Արցախի հայկական եկեղեցիներում նրա գլխավորությամբ տեղի ունեցող ներկայացումներից՝ նա անգամ պատկերացում չունի կրոնական ծիսակատարությունից: Որպես հոգևորական առաջնորդ ներկայացող Մոբիլին գեթ մեկ անգամ չի խոսել այսպես կոչված վերածնվող աղվանա-ուդիական եկեղեցու աստվածաբանության մասին: Նրա բոլոր հայտարարությունների թիրախը հայկական կողմն է, Արցախի մշակութային ժառանգությունը (Ռոբերտ Մոբիլիի հայտարություններին և նրա գործունեության մասին ավելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում«Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները):
Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև ադրբեջանական քարոզչության մյուս սիրելի գործիքներից մեկը՝ ռուս հոգևորական, վարդապետ Ալեքսին (Անդրեյ Վ. Նիկոնորով): Լինելով ռուսական եկեղեցու պաշտոնական սպասավոր՝ սա մշտապես հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով: Խոսելով հանդուրժողականության, քրիստոնեության մասին՝ նա կարծես թե չի էլ նկատում  Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացումը, ոչնչացումը և կեղծումը: Տարակուսելի է, որ ռուս հոգևորականը, ով Բաքվում ներկայացնում է պաշտոնական ռուսական եկեղեցին, դառնում է քարոզչության գործիք, մշտապես հանդես գալիս հակահայկական հայտարարություններով, տարածում ադրբեջանական բռնայուրացման քարոզչությունը, դրանց շուրջ տալով գիտականության տեսք։ Չգիտես ինչու այդ չակերտավոր հանդուրժող հոգևորականը, ով իրեն ներկայացնում է որպես գիտնական, գոնե մեկ իրական գիտաժողովում հանդես չի եկել: Պատմության «գիտակ» ռուս հոգևորականը, ով պաշտպանում է նաև ուղղափառության շահերը, կարծես նորմալ է համարում, որ Շուշիի հայկական եկեղեցիները հռչակվում են ուղղափառ, լռում է խորհրդային տարիներին ոչնչացված ռուսական եկեղեցիների մասին: Իր որոշ հայտարություններում նաև կասկածելի մտքեր է արտահայտում Հայ Առաքելական եկեղեցու մասին տես՝ Գևորգավանի ռուսական եկեղեցու շուրջ

Գիտաժողովին մասնակիցների թվում են նաև ադրբեջանական քարոզչամեքենայի մշտական ներկայացուցիչներ՝ Ուլվիա Հաջիևան և Մուհաբաթ Փաշաեվան: Վերջինս, ադրբեջանական հեռուստատեսությամբ մշտապես հանդես է գալիս օկուպացված Արցախի մշակութային ժառանգության մասին իր հարցազրույցներով և հաղորդաշարերով:

Գիտաժողովի մյուս կարկառուն հերոսը ոմն Ֆիլիպ Էկոզյանցն է: Նա իրեն դիրքավորում է որպես «անկախ և չեզոք հայ գիտնական», ով բացահայտում է «հայկական կեղծիքները»: Բավական է դիտել այս մարդու սոցիալական էջերը, հաղորդաշարերը և հարցազրույցները, կհամոզվեք, որ նա կասկածի տակ է դնում հայոց պատմության և մշակույթի ամեն մի դրվագ: Ի դեպ սա ադրբեջանական քարոզչամեքենայի առավել հայտնի գործիչ՝ տխրահռչակ Րիզվան Հուսեյնովի հաղորդաշարերի և հարցազրույցների մշտական հյուրն է: Ի դեպ, զարմանալի է, որ այս կեղծ թատրոնին Հույսենովը չի մասնակցել:

Գիտաժողովին մասնակիցների թվում կան նաև Մոբիլի և Դանակարի ազգանունով այլ անձինք: Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Մոբիլին և Ռաֆիկ Դանակարին հրավիրել են գիտաժողովին նաև իրենց ազգականներին:

Առավել տարակուսելի է, որ գիտաժողովին գրեթե ներկայացված չեն Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի գիտաշխատողների զգալի մասը, տնօրենը: Միայն նրանք, ովքեր այս կամ այն չափով երևացել են  քարոզչական հաղորդաշարերում:

Ծանոթանալով գիտաժողովի մասնակիցների ցանկին, փոքր ինչ տարակուսանք է առաջացնում սրանց գիտական կոչումները, մասնագիտական հետաքրքրութունները և ուղվածությունները:

Տեղադրում ենք գիտաժողովի մասնակիցների ամբողջական ցուցակը զեկուցումների վերնագրերով հանդերձ:

Գիտաժողովին բացման եկույթով հանդես են եկել՝

  • Իլգար Մուխթարով (Ilgar Mukhtarov) – Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրբ Աթոռում (Վատիկան)
  • Քարիմ Շուքուրով (Karim Shukurov) – Ադրբեջանի Ազգային Գիտությունների Ակադեմիայի Պատմության և Ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ադրբեջան)
  • Ռավան Հասանով (Ravan Hasanov) – Բաքվի Միջազգային Բազմամշակութայնության Կենտրոնի գործադիր տնօրեն (Ադրբեջան)
  • Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Աղվան-Ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի Պետական Համալսարանի ավագ գիտաշխատող (Ադրբեջան)

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

Քրիստոնեական ժամանակակից համայնքները Ադրբեջանում. բազմամշակութային տեսանկյուն

Մոդերատորներ՝

  • Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Ադրբեջան
  • Գրեգորի Նիլ Ուիլյամս Կրտսեր (Gregory Neal Williams Jr.) – ԱՄՆ

Քրիստոնեության և կրոնական կրթության ներկայացումը Ադրբեջանի դպրոցական դասագրքերում. մարտահրավերներ և վերանայումներ աշխարհիկ պետության պայմաններում
Մուստաֆա Վշյար Աբդուլլա Ալ-Ահմեդի (Mustafa Wshyar Abdullah Al-Ahmedi) – Ալստերի համալսարան, գիտաշխատող (Մեծ Բրիտանիա)

Կրոնական գործոնի կիրառումը միջպետական, տարածքային և միջէթնիկ հակամարտություններում
Ֆուադ Ախունդով (Fuad Akhundov) – Քաղաքագետ (Ադրբեջան)

Քրիստոնեությունը ժամանակակից Ադրբեջանում. դավանանքներ և ուղղություններ
Անար Ալիզադե (Anar Alizadeh) – Քրիստոնեության հարցերով գիտաշխատող (Ադրբեջան)

Պատմություն՝ կաթոլիկների ժամանակակից կյանքից անկախ Ադրբեջանում
Վլադիմիր Ֆեկետե (Vladimir Fekete) – Կաթոլիկ եկեղեցու առաքելական փոխանորդ Ադրբեջանում, եպիսկոպոս (Ադրբեջան)

Ադրբեջանի Աղվան-Ուդի քրիստոնեական համայնքը՝ որպես Աղվանական (Կովկասյան) եկեղեցու հետևորդ և համայնք
Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili) – Աղվան-Ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող
Արգո Մոբիլի (Argo Mobili) – Վարշավայի Քրիստոնեական Աստվածաբանական Ակադեմիա, մագիստրոս (Ադրբեջան)

Ուղղափառության ունիվերսալ բնույթը և ուդի էթնիկ խմբի փոխհարաբերությունները. փիլիսոփայական և մարդաբանական անդրադարձ
Ռիչարդ Դանակարի (Richard Danakari) – Վոլգոգրադի Պետական Ագրարային Համալսարան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր (Ռուսաստան)

Ուդիների դերը Կովկասյան Աղվանքի  և նրա եկեղեցու պատմական ժառանգության համատեքստում
Արտյոմ Կուրանով (Artem Kuranov) – Ուդիական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու (Ռուսաստան)

Քրիստոնեության նշանակությունը միջկրոնական երկխոսության, կրոնական հանդուրժողականության և բազմամշակութայնության խթանման գործընթացում Ադրբեջանում
Նազիլա Իսգանդարովա (Nazila Isgandarova) – Պրոֆեսոր, Էմանուել քոլեջ, Տորոնտոյի Վիկտորիա համալսարան (Կանադա)

Կովկասյան Աղվանքի Եկեղեցու վերականգնման քայլերը ժամանակակից Ադրբեջանում. պատմական նախադրյալներ, ընթացիկ զարգացումներ և հեռանկարային հնարավորություններ
Գրեգորի Նիլ Ուիլյամս Կրտսեր (Gregory Neal Williams Jr.) – «Normisjon»-ի Ադրբեջանի ծրագրերի ղեկավար, հրավիրյալ պրոֆեսոր «Covenant College»-ում, «Normisjon»-ի երկրների տնօրեն, MA միջմշակութային ուսումնասիրությունների ծրագրում (ԱՄՆ)

Համաշխարհային մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից կրոնների համակեցության խթանման գործոն
Ֆրանչեսկո Մացցոլա (Francesco Mazzola) – ISFOA Շվեյցարական համալսարանի փոխռեկտոր, Միլանի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր (Իտալիա)

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Ադրբեջան. Պատմական աշխարհագրություն և պետականություն

Մոդերատորներ՝

  • Ուլվիա Հաջիևա (Ulviyya Hajiyeva) – Ադրբեջան
  • Արխիմանդրիտ Ալեքսի (Անդրեյ Վ. Նիկոնորով) (Archimandrite Alexy / Andrey V. Nikonorov) – Մալթա

Թեմաներ՝

Թիմուրիդների արևմտյան քաղաքականությունը և Ադրբեջանը
Ազամաթ Զիյո (Azamat Ziyo) – Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս (Ուզբեկստանի Հանրապետություն)

Կովկասյան Աղվանքի պատմական աշխարհագրությունը՝ Աղվանական առաքելական եկեղեցու թեմերի սահմանազատման համատեքստում
Ուլվիա Հաջիևա (Ulviyya Hajiyeva) – «Կովկասյան Աղվանքի էթնոմշակութային ժառանգությունը» հոդվածների ժողովածուի գիտական խմբագիր, Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի «Էթնոհնագիտություն» բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու (Ադրբեջան)

Կովկասյան Աղվանքի եկեղեցին (Գանձասարի Կաթողիկոսություն) Սեֆևիների տիրապետության շրջանում՝ ըստ Լ. Ֆ. Մարսիլիի քարտեզագրական հուշագրության
Արխիմանդրիտ Ալեքսի (Անդրեյ Վ. Նիկոնորով) (Archimandrite Alexy / Andrey V. Nikonorov) – Եկեղեցական պատմության դոկտոր (PIO), աստվածաբանության թեկնածու, Սուրբ Պողոս Առաքյալի եկեղեցու հոգևորական՝ Մալթայում, Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Պատրիարքական Էքզարխատ (Մալթա)

Կովկասյան Աղվանքի առաքելական եկեղեցին (CAAC) և հերոսների, տեղական պատմական անձանց ու Մայր եկեղեցու հետ կապված իրադարձությունների հիշատակումը
Բյորն Վեգե (Bjorn Wegge) – Օսլոյի համալսարան, բանասիրության դոկտոր (Նորվեգիայի Թագավորություն)

Քրիստոնեական աստվածաբանության գոյաբանական (օնթոլոգիական) ընկալումը Կովկասյան Աղվանքի համատեքստում
Լեման Բերդելի (Leman Berdeli) – Հռոմի «La Sapienza» համալսարան, արվեստի պատմության դոկտոր (Իտալիա)

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Քրիստոնեությունը Ադրբեջանում. աղբյուրագիտություն և պատմագրություն

Մոդերատորներ՝

  • Ֆարդա Ասադով (Farda Asadov) – Ադրբեջան
  • Յուքսել Օզգեն (Yuksel Ozgen) – Թուրքիա

Թուրքիայի Պատմական Ընկերության պատմագիտական հետազոտությունները՝ նվիրված Ադրբեջանին և Կովկասին
Յուքսել Օզգեն (Yuksel Ozgen) – Թուրքիայի Պատմական Ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր (Թուրքիա)

Կովկասյան Աղվանքի արքեպիսկոպոսների ցուցակների վերաբերյալ (IV–VI դարեր)
Ռոման Լոլուա (Roman Lolua) – Թբիլիսիի պետական համալսարան, Ա. Չիկոբավայի անվան Լեզվաբանության ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (Վրաստան)

Քրիստոնեության կազմի պատմական և ժամանակագրական դինամիկան Ադրբեջանում
Քարիմ Շուկուրով (Karim Shukurov) – Ադրբեջանի ԳԱԱ Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ադրբեջան)

Ադրբեջանցիների և Ադրբեջանի մասին աղբյուրները Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական Պետական արխիվում (XIX – XX դդ․ սկզբ)
Զիյաբեկ Կաբուլդինով (Ziyabek Kabuldinov) – Ղազախստանի Գիտության և Կրթության նախարարության Գիտական կոմիտեի Չ․Չ․ Վալիխանովի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի գլխավոր տնօրեն, Ղազախստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Ղազախստան)

Քրիզ Բաբադաղի լեգենդը՝ որպես քրիստոնեական շերտի վերարտացոլում
Ժիլ Օթիե (Gilles Authier) – Կովկասյան լեզուների և բանասիրության պրոֆեսոր, Բարձրագույն Գիտագործնական Ուսումնական Դպրոց (Ֆրանսիա)

Կովկասյան Աղվանքի եկեղեցու մասին տեղեկությունները եվրոպացի միսիոներների և ճամփորդների գրառումներում
Ֆիլիպ Էկոզյանց (Philipp Ekozyants) – Հետազոտող, «KLUCHAR» հրատարակչության խմբագիր (Ռուսաստան)

Քրիստոնեությունը Կովկասյան Աղվանքում. ժամանակակից պատմագրության հիմնախնդիրների վերաբերյալ
Զուրաբ Կանանչև (Zurab Kananchev) – ANOGE «Գիմնազիա Բրոսկո»-ի տնօրեն, «Հարավային Կովկաս» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Transcaucasica հանդեսի խմբագիր (Ռուսաստան)

Քրիստոնեությունը Կովկասյան Աղվանքում. ընտանիքաշինության մոդելներ և կրոնական դինամիկա
Իլհամի Թեքին Ջինեմրե (Ilhami Tekin Cinemre) – Տրաբզոնի Սևծովյան Տեխնիկական Համալսարան, Պատմության բաժին / Հնագույն պատմություն, պատմական գիտությունների դոկտոր (Թուրքիա)

Մովսես Կաղանկատվացու «Աղվանների պատմությունը» որպես իրավական աղբյուր՝ միջեկեղեցական վեճերի կարգավորման համար Հարավային Կովկասում՝ X դարում
Ֆարդա Ասադով (Farda Asadov) – Զ․Մ․ Բունյաթովի անվան Արևելագիտության ինստիտուտի «Արաբական երկրների պատմություն և տնտեսություն» բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ (Ադրբեջան)

Ավետարանների հունական և տեղական (ներառյալ՝ Կովկասյան Աղվանյան) ավանդույթներին պատկանող վավերագրերի ձեռագրային ստորագրություններ
Յերժի Օստապչուկ (Jerzy Ostapczuk) – Վարշավայի Քրիստոնեական Թեոլոգիական Ակադեմիայի պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր (Լեհաստանի Հանրապետություն)

Աղվանական ուղղափառ եկեղեցու վերածննդի գործընթացում Արքեպիսկոպոս Անաստասիոսի ժառանգությունը
Նաթան Հոփպե (Nathan Hoppe) – Դասախոս «Logos» համալսարանական քոլեջի Թեոլոգիայի և Մշակույթի բաժնում (Ալբանիայի Հանրապետություն)

ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏ

Կովկասյան Ազվանքի հնագիտական, ազգագրական, լեզվաբանական և մշակութային ժառանգությունը

Նախագահողներ՝

Մահաբաթ Փաշաեւա (Mahabbat Pashayeva, Ադրբեջան)
Ռոման Լոլուա (Roman Lolua, Վրաստան)

Աղվանական բառարանագիտություն՝ նոր հայեցակարգեր
Յոսթ Գիպերտ (Jost Gippert, Գերմանիա) – համեմատական լեզվաբանության պրոֆեսոր, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի Էմպիրիկ լեզվաբանության ինստիտուտ; Նշենք, որ Յոս Գիպերտը տեսնելով այս միջացառման քաղաքական,  քարոզչական և հակահայ բնույթը, հրաժարվել է մասնակցել։ Բայց կազմակերպիչները ծրագրում թողել են նրա անունը։

Ամարասի վանքի տեղը Ադրբեջանի քրիստոնեության պատմության մեջ
Մահաբաթ Փաշաեւա (Mahabbat Pashayeva, Ադրբեջան) – Ադրբեջանի բազմամշակութայնության հետազոտական կենտրոնի ղեկավար, Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հնագիտության և ազգաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կովկասյան Աղվանքի ճարտարապետական ժառանգության պահպանման հիմնախնդիրները
Գյուլչոհրա Մամեդովա (Gulchohra Mammadova, Ադրբեջան) – Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուֆաթ Գուլիեւ (Rufat Guliyev, Ադրբեջան) – ճարտարապետական կառուցվածքների և հուշարձանների վերականգնման բաժնի գիտաշխատող, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարան

Աղվանական ժառանգության պատմական ակունքները
Նաջաֆ Մուսեյբլի (Najaf Museibli, Ադրբեջան) – Ադրբեջանի հնագիտության և ազգաբանության ինստիտուտի «էթնոհնագիտության» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կովկասյան Աղվանք-Ադրբեջանի քրիստոնեական ճարտարապետական հուշարձանները ժամանակակից դարաշրջանում
Սաբինա Հաջիեւա (Sabina Hajiyeva, Ադրբեջան) – Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի «ճարտարապետական կառուցվածքներ և հուշարձանների վերականգնում» բաժնի վարիչ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ճորա (Դերբենտը) Կովկասյան Ալբանիայի և նրա եկեղեցու պատմության մեջ
Գյուլչոհրա Սեյիդովա (Gulchohra Seyidova, Ռուսաստան) – ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հոգևոր ավանդույթների համեմատական ուսումնասիրությունների, դրանց մշակութային յուրահատկության և միջկրոնական երկխոսության» ամբիոնի բաժնի վարիչ Հյուսիսային Կովկասում, Կովկասի ժողովուրդների բարեկամության ինստիտուտի գիտական աշխատանքների և միջազգային կապերի գծով փոխռեկտոր, պրոֆեսոր

Հին աղվանական “Աղողլան” հուշարձանի կեղծված շինարարական տարրերի և վիմագիր պատկերների վերլուծական ուսումնասիրություն
Քարիմ Ռահիմով (Karim Rahimov, Ադրբեջան) – Բաքվի պետական համալսարանի բյուրեղագրության, միներալոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ
Ռոբերտ Մոբիլի (Robert Mobili, Ադրբեջան) – Աղվան-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող

Քրիստոնեական մշակութային ժառանգություն. յուրացման և մեկնաբանման խնդիրները ժամանակակից աշխարհիկ հասարակություններում
Ռասա Չեպայտիենե (Rasa Čepaitienė, Լիտվա) – Եվրոպական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, Լիտվայի Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր

Վերջին հնագիտական արշավախմբերի նոր հայտնագործությունները Գաբալայի Սելբիր շրջանի տարածքում (Կովկասյան Ալբանիայի մայրաքաղաք)
Կիմ Ջոնգիլ (Kim Jongil, Հարավային Կորեա) – Սեուլի Ազգային համալսարան, արվեստի պատմության և հնագիտության բաժին, պրոֆեսոր

Մոտ ապագայում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք Կովկասյան Աղվանքի չմասնագետների առավել ուշագրավ զեկուցումներին։

Առայժմ կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմն այս գիտաժողովը, նման այլ նաախձեռնությունների շարքում, կազմակերպել էր իր չակերտավոր հանդուրժողականությունը ցուցադրելու և հիմնավորելու իր սեփականատիրական իրավունքը օկուպացված Արցախի պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ։ Եղել է Կովկասյան Աղվանքի եկեղեցի և  քրիստոնեական համայնք, որը որևէ առնչություն չի ունեցել հայերի հետ․ այս թեզը պիտի ընդունի քրիստոնեական Արևմուտքը, պիտի ընդունեն քրիստոնեական եկեղեցիները և Վատիկանը։ Սա է Ադրբեջանի հեռահար նպատակը։ Այն նաև երևան է բերում Ալիևյան ռեժիմի ներքին վախը, որ մի օր ի վերջո հայերի ժառանգության բռնայուրացման, նրանց իրենց պատմական հայրենիքից դաժանորեն վտարելու և բազմաթիվ այ հանցագործությունների համար պատասխան պիտի տան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տանը պարասրահի կառուցմանըԵրևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. ՄանրամասներԲժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումՄանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձելՓաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ ԱբրահամյանԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումներըՀետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնի
Ամենադիտված