Ռուսաստանը ապացույցներ ունի, որ Սումիում հանդիպում է տեղի ունեցել. Լավրով

Ռուսաստանը ապացույցներ ունի, որ Սումիի օբյեկտում, որը խոցվել էր ռուսական հարվածից, տեղի է ունեցել ուկրաինացի զինվորականների հերթական հանդիպումը իրենց արևմտյան գործընկերների հետ, kommersant -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք փաստեր ունենք այն մասին, թե ովքեր են Սումիի օբյեկտում հանկարծակիի եկածները։ Եղել է ուկրաինացի զինվորականների հերթական «հանդիպումը» իրենց արևմտյան գործընկերների հետ, որոնք կա՛մ վարձկանների կերպարանքով են ներկայացել, կա՛մ չգիտեմ՝ ում: Այնտեղ ՆԱՏՕ-ի զինվորական անձնակազմ կա, և նրանք ուղղակիորեն վերահսկում են։ Բոլորը դա գիտեն»,- ասել է Լավրովը։
«Միջազգային իրավունքն,- ընդգծել է նա,- արգելում է ռազմական օբյեկտների տեղակայումը քաղաքացիական տարածքում»։
