Իրանի ԱԳՆ-ն հայտնել Է՝ երբ և որտեղ կանցկացվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը
Իրան
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Այս մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է IRNA գործակալությանը ։
«Կողմերը որոշել են, որ Մուսկատն ընդունող կողմ կմնա բանակցությունների երկրորդ փուլի համար, որոնք տեղի կունենան շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին», - հայտարարել է Բաղային:
