Իրանում ՀՀ դեսպանն ու Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։
Այս մասին տեղեկացանք Իրանում Հայաստանի դեսպնության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։
Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան