Ինչ է պատասխանել Վազգեն Սարգսյանը, երբ գեներալը Տեր-Պետրոսյանի տանն առաջարկել է նրան նշանակել ՊՆ (տեսանյութ)
Ինչ տեղ կգրավի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության մեջ՝ վերլուծաբանները, գրողները, պատմաբանները դեռ երկար են քննարկելու: Այն ժամանակվա իրադարձությունների անմիջական մասնակից, անվանի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատմում է իրական դրվագներ Վազգենի կյանքից, թե ինչպես նա նշանակվեց պաշտպանության նախարար՝ ի վերջո, արժանանալով 20-րդ դարի հայոց վերջին սպարապետի բարձր կոչման: Աֆղանական պատերազմի վետերան, 1992-95 թթ. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Euromedia24-ին տված հարցազրույցում պատմեց հետաքրքիր մանրամասներ Վազգեն Սարգսյանի հետ շփումներից՝ շեշտելով, որ նա հզոր անհատականություն էր, հզորագույն հայրենասեր, որը պարզապես հոգի էր տալիս զինվորների համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
