ԱՄՆ-ում հայտարարել են՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն քայքայվում են
Աշխարհ
«ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քայքայվում են։ Սա այն իրողությունն է, որը ստիպված է լինելու ընդունել Արևմուտքը»։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը X սոցիալական ցանցի իր էջում:
«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայքայվում են. Մենք ստիպված ենք լինելու առերեսվել այս իրականության հետ»,- ընդգծել է նա։
Ռիտերը հիշեցրել է, որ, ինչպես նախկինում ենթադրվում էր, Եվրոպայում մեծ պատերազմ չի լինի, քանի որ բոլորը համագործակցում են միմյանց հետ, և սահմանները գծված են։
«Այդ դեպքում ինչո՞ւ Կոսովոն ռազմական դաշինք ստեղծեց Խորվաթիայի և Ալբանիայի հետ»,- գրում է ամերիկացի զինվորականը՝ մատնանշելով արևմտյան աշխարհի ներսում հակասությունների առկայությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)