Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ. Ավագանու անդամը՝ «կարմիր գծերի» գործով դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին
Բլոգոսֆերա
«Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ»,- նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարությանը, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։
«Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։
Երկու պարզ ճշմարտություն՝
. Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։
. Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։
Հիշեցում․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար — ոչ վարչական մարմինների։
Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ»,- գրել է Ս.Հակոբյանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան