Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Առաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը 

Չե՞ք նկատել, որովհետև տգետ եք. Աննա Հակոբյանը ներկայացնում է իր կատարած աշխատանքները

Բլոգոսֆերա

Տարիներ շարունակ, երբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում ամենատարբեր հարցերի շուրջ ինձ թիրախավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվաստացումներով, ես զբաղված էի գործով։ Այո՛, հենց գործով իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար: Եվ, դե իհարկե՜, իրական գործն ու շոշափելի արդյունքներն ի՜նչ են, որ տեղ ունենան մամուլում առկա աղբի ու տգետ պարսավանքների կողքին, չէ՞ որ «Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց», իսկ ձերը դեռ ուղեղիկ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

«2018թ-ից ի վեր ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը միջազգային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու և նոր կապեր, համագործակցություններ ստեղծելու համար:

Չե՞ք նկատել: Իհարկե` չեք նկատել: Ինչո՞ւ: Որովհետեւ տգետ եք: Ինչո՞ւ: Որովհետեւ այն ուժերից, որոնցից սնվում եք եւ որոնց ծառայում եք, հանձնարարություն ունեք՝ չնկատել:

Ներկայացնում եմ վարչապետի տիկնոջ կարգավիճակը ստանձնելուց հետո իմ կատարած աշխատանքի մի մասը: Նորից փորձեք չնկատել։ Կամ այնպիսի ոռնոց ու վայնասուն բարձրացրեք, մեր միջավայրն այնպես ապականեք, որ ոչ ոք ոչինչ չնկատի։

2018-ի ամռանը նախաձեռնել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, միամտաբար հավատալով, որ գուցե հնարավոր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին, հարսներին, ոտքի հանել՝ կանխելու պատերազմը, տղամարդկանց ստիպելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել: Արշավ, որ մինչեւ վերջ չտարա, քանի որ բավարար չափով գիտելիք չունեի դա անելու համար, ժամանակից շուտ հանձնվեցի:

• Մասնակցել եմ կանանց միջազգային ամենամյա համաժողովների և այլ համաշխարհային համագումարների ու գագաթնաժողովների, ելույթներ եմ ունեցել հեղինակավոր միջազգային հարթակներում, ինչպիսիք են` ԱՄՆ կոնգրեսը, «Կարնեգի» հիմնադրամը և այլն:

21.09.2018 Ելույթ Կանանց եվրասիական համաժողովում

01.10.2018 Ելույթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում

08.02.2019 Ելույթ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տարեկան գիտաժողովի բացման արարողությանը

03.04.2019 Ելույթ ԱՄՆ Կոնգրեսում

04.04.2019 Ելույթ «Կարնեգի» հիմնադրամում

05.04.2019 «Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար». ելույթ Վաշինգտոնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին

19.10.2019 Ararat challenge փառատոնի ժամանակ խոսել եմ խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը

15.10.2021 Մասնակցել եմ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին Սանկտ Պետերբուրգում

25.05.2022 Դավոսում մասնակցել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

08.11.2022 Ներկա եմ եղել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին

21.01.2023 Ելույթ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Իրանում

10.05.2023 Խորվաթիայի Հանրապետությունում մասնակցել եմ «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»

08.06.2023 Ելույթ «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին

06.09.2023 Կիևում մասնակցել եմ «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»

01.09.2024 Ելույթ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին

11.09.2024 Ելույթ Չինաստանում «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը

07.11.2024 Ելույթ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ

20.11.2024 Մասնակցել եմ Հռոմի պապի հրապարակային ունկնդրությանը, խաղաղության օրակարգով միջոցառումներին

• Համագործակցության ուղիներ եմ քննարկել միջազգային գործընկերների հետ, որոշ դեպքերում ստեղծել եմ ամուր կապեր և արդյունքում ձևավորվել են լավ, բարեկամական հարաբերություններ:

13.12.2018 Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը

14.12.2018 Շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներ եմ քննարկել

01.02.2019 Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին. քննարկել եմ երկկողմ համագործակցության ուղիներ

15.04.2019 Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին

09.10.2019 Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնի տնօրենի հետ քննարկել եմ համագործակցության մի շարք հարցեր

03.03.2020 Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալի հետ քննարկել եմ մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

05.03.2020 Վաշինգտոնում քննարկել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության ուղիները

28.06.2022 Մոնակոյում հանդիպել եմ «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին

20.01.2023 Հայկական պատվիրակությունը իմ գլխավորությամբ մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» շրջանակում

05.04.2024 «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել եմ Հայաստանում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունները

10.09.2024 Հանդիպել եմ Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին

10.09.2024 Այցելել եմ Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

13.09.2024 Հաջող համագործակցության արդյունքում «Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում. Ստորագրվեց հուշագիր

24.09.2024 Նյու Յորք այցի ընթացքում մասնակցել եմ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը, Օլենա Զելենսկայի հրավերով ներկա եմ եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովին: Մասնակցել եմ նաև մի շարք այլ հանդիպումների, ձեռք եմ բերել պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր

09.02.2025 Քննարկումներն առավել առարկայական դաշտ բերելու նպատակով ստորագրվեց համատեղ հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և «Qatar Foundation for Social Work»-ի միջև

• 2020-ի պատերազմի առաջին իսկ օրից սկսած եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Հոկտեմբերի 26-ին ստեղծել եմ կանանց ջոկատ և մարտական հերթապահություն իրականացրել: Պատերազմից հետո առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահել զոհված զինծառայողների ընտանիքներին, մայրերին, երեխաներին, ծանոթացել իրենց պատմություններին, զորակցել և աջակցել նրանց:

15.09.2018 Հանդիպել եմ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին

27.09.2020 Պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղում էի, իսկ արդեն հոկտեմբերի 26-ից կազմեցի կանանց ջոկատ

2020-2022 Աշխատանք անմահացած հերոսների մայրերի հետ, նրանց պաշտպանելու համար կարծրատիպային մտածողությունից, թե նրանք այլեւս ապրելու իրավունք չունեն, պետք է ողջ-ողջ թաղվեն: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում աշխատանք` պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներին կյանքին վերաինտեգրելու, արժանապատիվ ապրելու համար վերապրոֆիլավորվելու ուղղությամբ (ծրագիրը շարունակվում է)

26.03.2022 Ելույթ. «Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի»

07.04.2023 «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում». իմ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվել է պանելային քննարկում

• Հարցազրույցներ եմ տվել միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում:

06.12.2018 Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել եմ Թավշյա հեղափոխության մասին

08.04.2019 Հարցազրույց ամերիկյան «KTLA 5» հեռուստաընկերությանը

10.04.2019 Հարցազրույց ամերիկյան Fox 11 հեռուստաընկերությանը

04.07.2019 Հարցազրույց լիբանանյան Lorient lejour պարբերականին

• 2018-ին հիմնադրել եմ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և եղել հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ 2024թ-ից գործունեությունս ծավալում եմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն:

Իմ գլխավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել և իրականացնում է տարբեր մարդասիրական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրեր` նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն:

Գործունեությանս վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի գրանցած թվային ցուցանիշները ավելի քան խոսուն են` 303.7% բյուջեի աճ, 647.8% շահառուների քանակի աճ:

• Նպատակ ունենալով բարձրացնել հանրային մտածողության մակարդակը, վերափոխել մեդիա ոլորտում համատարած տգիտության մթնոլորտը` նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձև է» կրթարշավը, որը ամիսների ընթացքում ինքնաբուխ կերպով վերածվել է մասշտաբային հանրային Շարժման, որն արդեն ընդգրկում է 6000-ից ավել մասնակից, Հայաստանի 17 համայնք:

«Կրթվելը նորաձև է»  շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:

Վերոնշյալ նպատակին հասնելու համար ձևավորվել են կենտրոնական և տեղական կոմիտեներ, մշակվել է շարժման ռազմավարությունը, իրականացվում է բանախոսությունների շարք ողջ Հայաստանով մեկ:

Շուտով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը սկսելու է ողջ ՀՀ տարածքում իրականացնել տարաբնույթ կրթական միջոցառումներ, բանախոսություններ, ծրագրեր, նախաձեռնություններ:

Սա կոչվում է աշխատանք, ջանք: Սա կոչվում է անել ավելին, քան կարող ես, սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա, հաղթահարել ինքդ քեզ, շրջանցել կարծրատիպեր, ձեռնոց նետել բարդույթներին, կրթվել, փոխվել, առաջ շարժվել, նպաստել անձնական եւ պետական առաջընթացին: Այսօր արդեն մտել ենք ինքնակրթվելու, ինքնազարգացման, լուսավորության մեծ դարաշրջան: Սա մեր երկրի ապագան է: Սա մեր պետականության առհավատչյան է: Եվ դուք ձեր իսկ կամքով դուրս եք մնացել այս ճանապարհից։ Եթե ժամ առաջ կանգ չառնեք, չմտորեք, եւ չմիանաք մեզ, ապա ես ձեզ ցավակցում եմ, պարզապես կշարունակեք ստրուկի կարգավիճակում ծառայել տգիտության իշխանությանը, իսկ մեր պետության մեջ ընդամենը կմնաք լուսանցքում»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ) Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, առաջին դասարան է գնացել (տեսանյութ)«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումըՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին․ ԿրեմլՕվերչուկ․ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցումըՄԻՊ-ից էլ տեսան`հարմարեցված չէ խուցը. 2019թ.-ին 2 կոնսիլիումն էլ հաստատել է․ Երեմ Սարգսյան
Ամենադիտված