Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա 

Այսօր կանգնած ենք անորոշության առջև, բայց մենք ավելի պատրաստված ենք, քան մեր նախորդ ցանկացած սերունդ․ Միրզոյան

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումին․

Հայաստանի Հանրապետության հարգարժան պարո՛ն նախագահ,

Հարգարժան պարո՛ն վարչապետ,

Ազգային ժողովի հարգարժան նախագահ

Հարգելի՛ նախարարներ, պատգամավորներ,

Ձերդ գերազանցություններ, հարգարժան հյուրեր,

Մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ «Երևանյան երկխոսություն» նախաձեռնության երկրորդ համաժողովի շրջանակներում։ Հպարտ ենք հյուրընկալել ձեզ մեր մայրաքաղաքում՝ մի ֆորումի շրջանակներում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես մի համաժողով՝ մտորումների, համագործակցության և կանխատեսումների հարթակ։

Քիչ առաջ դուք էկրանին դիտեցիք, թե ինչպես էինք մենք ընդամենը երկու շաբաթ առաջ պատկերացրել աշխարհը փոխող վերջին զարգացումները «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Ակնհայտ է, թե որքան արագ է առաջացել վերանայելու անհրաժեշտություն, թե ընդամենը երկու շաբաթվա ընթացքում որքան նոր նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, և դեռ անհայտ է, թե ինչպես կծավալվեն այս իրադարձությունները վաղը։ Թեև մենք ականատես եղանք որոշ դրական և հուսադրող  զարգացումների, միևնույն ժամանակ տեսանք, թե քանի համաձայնություն ձեռք բերվեց կամ դա չեղավ հնարավոր։ Դեռևս անհայտ է, թե քանի հիբրիդային հարձակում է իրականացվել ընդամենը 14 օրվա ընթացքում, քանի տուն է ավերվել շարունակվող հակամարտությունների պատճառով, և քանի կյանք է կորսվել։

Այս տարվա թեման՝ «Նավարկելով անհայտության միջով», լիովին համապատասխանում է մեր ժամանակի ոգուն։ Աշխարհը վերափոխվում է իր աշխարհաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և կլիմայական սեյսմիկ փոփոխությունների արդյունքում։ Ազգերն այս խառնաշփոթի մեջ կորցնում են իրենց կողմնացույցը։ Եվ այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ. մենք բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների միջոցով ձևավորվող ուղին և վերջնական նպատակակետը դեռևս մնում են հսկայական Անհայտություն։

Վերջին մի քանի տարիներին մենք շատ ենք խոսում անորոշությունների, անսովոր երևույթների և աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին. բաներ, որոնք ոչ ոք չէր հավատա, որ կարող են տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Երբեմնի կայուն միջազգային կարգի հիմքերը լրջորեն սասանվել են։ Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին համարվում էին սուրբություն, այսօր կորցրել են իրենց կշիռը։ Դրանք այժմ թվում են պարզապես գեղեցիկ բառեր են, որոնք ձևակերպված են հռչակագրերում և կանոնադրություններում, սակայն շատ հաճախ անօգուտ են:

Դաշինքներն աստիճանաբար կորցնում են իրենց համախմբվածությունը, իսկ երբեմնի անսասան կապերն այսօր քայքայվում են։ Նախկին հակառակորդների շահերն անսպասելիորեն մերձենում են՝ խոցելի դարձնելով պայմանագրային պարտավորություններով կապված դաշնակիցներին, և ընդհանուր փոխելով գոյություն ունեցող խճանկարը։

Միջազգային կոնսենսուսը խաթարվում է աճող աշխարհաքաղաքական լարվածությունների ֆոնին։ Միջուկային սպառնալիքներով հռետորաբանությունը կրկին ի հայտ է եկել համաշխարհային դիսկուրսում՝ վերակենդանացնելով անցյալ դարի ամենախոր վախերը։

ԵՄ-ն, որը սկիզբ է առել որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման համայնք, բայց նախ և առաջ՝ որպես խաղաղության նախագիծ, այժմ քննարկում է «Եվրոպայի վերազինման» ծրագիրը՝ նպատակ ունենալով էապես ավելացնել պաշտպանական բյուջեն։

Մենք ականատես ենք դառնում հումանիտար ճգնաժամի խորը վերքերին. սովը կլանում է համայնքներ, մատակարարման շղթաները խաթարված են, իսկ ահաբեկչության, ատելության խոսքի և անհանդուրժողականության ստվերները վտանգում են մարդկային արժանապատվության և համակեցության ամենախորը հիմքերը։ Էթնիկ զտումներն այլևս հեռավոր սարսափ չեն։ Դրանք տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ, և մենք դրանց ականատես ենք եղել անմիջականորեն մեր սահմաններին։

Ուկրաինայում և Գազայում տառապանքները մեկուսացված չեն. դրանք նաև արտացոլում են ավելի լայն համակարգային ձախողումները:

Այն, ինչ մի ժամանակ հիբրիդային պատերազմի ուրվական էր, այժմ դարձել է անհերքելի իրականություն։ Ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը դառնում են զենքեր, որոնք ի վիճակի են վնասել ժողովրդավարության հիմնասյուները։

Առևտրային պատերազմներն ավելի են սաստկանում՝ պայմանավորված աննախադեպ մաքսային տուրքերի կիրառմամբ։

Արհեստական բանականության տիրապետման մրցավազքն ավելի ու ավելի շատ է անտեսում էթիկական կողմը՝ վերացնելով պաշտպանության միջոցները և շրջանցելով վերահսկողությունը, այդպիսով խորացնելով անհանգստությունն անկանխատեսելի ապագայի նկատմամբ։

Էներգիայի նոր աղբյուրների որոնումը թափ է առնում՝ համաշխարհային տնտեսությունը և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքը վերափոխելու մեծ ներուժով։

Կլիման այլևս չի հետևում սովորական օրինաչափություններին՝ մեկ տարի հալվում է, հաջորդ տարի՝ սառչում։

Այդպիսով, մարդկությունն այսօր կանգնած է մեծ Անհայտության առջև։

Հասկանալի է, որ սա ստեղծում է քաոսի տպավորություն և առաջացնում խուճապի զգացում անհատների, ընտանիքների և ազգերի շրջանում։ Սակայն սա առաջին անգամը չէ, որ մենք անցնում ենք «Անհայտության» միջով։

Վերջերս՝ COVID-19 համավարակի օրերին, մարդկային կորստի մասշտաբներն ու վախը կտրուկ աճեցին՝ մեկ ակնթարթում վերափոխելով ամեն ինչ՝ միջանձնային հարաբերություններից և կենսակերպից մինչև աշխատանքի կազմակերպման ձևերն ու անգամ մեր մտածողությունը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպիսին կլինի հետհամավարակային աշխարհը, բայց պատմությունը մեզ հիշեցնում է, որ մարդկությունն արդեն բախվել է նման սուր համավարակների՝ տարբեր մասշտաբներով ու տարբեր տեղեկատվական դարաշրջաններում։ Բավական է հիշել Սև մահը կամ Իսպանական գրիպը։

Երկու համաշխարհային պատերազմները, չնայած իրենց աղետալի մարդկային կորուստներին, խթանեցին տեխնոլոգիական այնպիսի նորարարություններ, որոնք հեղափոխական փոփոխություններ բերեցին բժշկության, հաղորդակցության և փոխադրումների ոլորտներում։

Այսօր արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ վերափոխում է արդյունաբերությունները, վերացնում մասնագիտություններ և վերասահմանում աշխատանքի էությունը, հիշեցնում է մեզ արդյունաբերական հեղափոխության ժամանակները, երբ ի հայտ եկան առաջին արտադրական մեթոդները։

Այսօր այն պարզ փաստը, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, մի ժամանակ հսկայական հայտնագործություն էր, որը մարտահրավեր նետեց ամբողջ աշխարհընկալմանը։ Այս «անհայտն» այնքան անհավանական և վախեցնող էր, որ այս տեսության կողմնակիցներից մեկը՝ Ջորդանո Բրունոն, նույնիսկ այրվեց խարույկի վրա։

Նոր մայրցամաքների և տարածքների, ինչպիսին է Ամերիկան, հայտնաբերումը բացահայտեց «անհայտի» ևս մեկ հարթություն՝ վերաձևավորելով համաշխարհային գիտակցությունը։

Անհայտ օվկիանոսները հատած հետազոտողներից մինչև մեր վաղագույն նախնիները, ովքեր դուրս էին գալիս ծանոթ որսատեղերից այն կողմ, մարդկությունն իր պատմության ընթացքում միշտ կանգնած է եղել անորոշության եզրին։

Անհայտն ուսումնասիրելու մեր ձգտումը սկիզբ է առնում դեռևս վաղ «Հոմո սապիենսից», ով պատահաբար բացահայտեց շատ վտանգավոր մի անհայտի՝ կրակի ուժը։

Այսպիսով, սա աշխարհի վերջը չէ։ Եվ եթե որոշ մարդիկ կարծում են, որ մենք կանգնած ենք աշխարհի վերջի առաջ կամ մեր ներկայիս իրականությունը նկարագրում են որպես այդպիսին, ապա գուցե սա պարզապես բազմաթիվ «աշխարհի վերջերից» մեկն է, որը մենք վերապրել ենք նախկինում։

Մարդկությունը մշտապես ցուցադրել է այն, ինչ Նասիմ Նիկոլաս Թալեբն անվանում է «հակափխրունություն»․ մենք ոչ միայն պարզապես դիմանում ենք փորձություններին, այլ դուրս ենք գալիս դրանցից առավել ամրացած։ «Դիմացկունը դիմագրավում է ցնցումներին և մնում նույնը, մինչդեռ հակափխրունը դառնում է ավելի լավը»։ Սա գործում է նաև անհատական մակարդակում․ մեզանից յուրաքանչյուրը, հաղթահարելով ճգնաժամ, ցնցում կամ անձնական ողբերգություն, դուրս է եկել դրանից ավելի ուժեղ և հակափխրուն։

Մենք վախեցել ենք գիտական առաջընթացից, բայց արդյունքում հայտնվել ենք ավելի հարմարավետ պայմաններում՝ ապրելով ավելի առողջ և ավելի երկար կյանքով։ Մենք այժմ ունենք ավելի շատ գիտելիք, ավելի հզոր գործիքներ և գլոբալ կապ հաստատելու ավելի ուժեղ եղանակներ, քան երբևէ։ Եվ իրապես՝ շատ չափանիշներով մենք ապրում ենք մարդկության պատմության ամենաառաջադեմ ժամանակաշրջանում։

Այո, այսօր մեր առջև կանգնած անորոշությունը մեծ է, սակայն մենք ավելի պատրաստված ենք, քան մեր նախորդ ցանկացած սերունդ։ Ավելին, նման տեկտոնիկ փոփոխությունները նաև հնարավորություն են տալիս առաջադեմ զարգացման համար, եթե կարողանանք դրսևորել բավարար խոհեմություն ու իմաստություն՝ լուսավորելու ապագայի ուղին և կողմնորոշվելու «Անհայտի» մեջ։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին՝ հաղթահարել առճակատումը և խթանել համագործակցությունը, ավելի լավ կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, ավելացնել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա: Մեր քաղաքացիների համար նման միջավայրի ստեղծումը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է:

Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ մեր առջև բացվող հնարավորությունները կայանում են միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վերականգնման, բարոյական կողմնացույցի՝ հիմնական արժեքների նկատմամբ հավատարմության և համարձակ որոշումներ կայացնելու ունակության միջև սիներգիայի ամրապնդման մեջ։

Մեր տարածաշրջանում մենք կայացնում ենք որոշիչ ընտրություն՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով՝ խարսխված իրական հնարավորությունների վրա:

Պատմությունը հայտնի է: Այն չի կարող մոռացվել: Այն չի կարելի վերաշարադրել, այդ թվում՝ կեղծ խոսույթի միջոցով, որը ոմանք կարող են փորձել առաջ տանել։ Թեև սպիերը մնում են, և ապաքինումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։

Այդուհանդերձ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ հասանելի նպատակ չէ։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում համարձակ դիվանագիտության, փոխընբռնման և վստահության կառուցման միջոցով։

Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։

Մինչ մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր և ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա և Ասիա։

Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն խթանել ենք ընդլայնված, ավելի լայն փոխկապակցվածությունը՝ ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների և առևտրի իրական խաչմերուկում։

Մենք նույնքան հանձնառու ենք նպաստելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերին: Հայաստանի՝ Կենսաբազմազանության հարցերով համաժողովը՝ COP17-ը, Երևանում անցկացնելու հաջողված հայտը, ինչպես նաև վերջերս հայտարարված Եվրոպական քաղաքական համայնքի՝ 2026 թվականի գարնանը կայանալիք գագաթնաժողովը, արտացոլում են մեր պատասխանատվությունն ու ներգրավվածությունը միջազգային ասպարեզում:

Հարգելի՛ հյուրեր,

Այսօր մենք համախմբել ենք որոշումներ կայացնողների, մտավորականների, ակտիվիստների և ձեռնարկատերերի՝ ոչ միայն գաղափարներ փոխանակելու, այլ նաև գործնականում կիրառելի մտահղացումներ առաջ բերելու նպատակով։ Այս՝ տարբեր պետություններից և ոլորտներից ժամանած մասնակիցներով լի դահլիճում, ձևավորվել է մի միջավայր, որը կարող է ոչ միայն արձագանքել ապագային, այլև ձևավորել այն։ «Երևանյան երկխոսությունը» կարող է ծնել տարամիտ, բայց միաժամանակ հնարավոր համընկնող պատասխաններ, և ինչն առավել կարևոր է՝ առաջարկել կոնկրետ բանաձևեր ու լուծումներ։

Զարմանալի չէ, որ այս տարի մենք հատուկ հարթակ ենք հատկացրել երիտասարդությանը՝ «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի շրջանակներում։ Երիտասարդ առաջնորդների հայացքները պարզապես արժեքավոր չեն, դրանք կենսական նշանակություն ունեն։ Վաղվա աշխարհի ժառանգորդները նոր ու թարմ մոտեցումներ են բերում այսօրվա մարտահրավերներին։ Նրանց թվային միջավայրում ձևավորված ինքնությունը, գլոբալ կապակցվածությունը և նորարար մտածողությունը հենց այն են, ինչ մեզ այս օրերին ամենաշատն է անհրաժեշտ։

Ամփոփելով՝ «անհայտի» մեջ նավարկելը միայնակ ճամփորդություն չէ, այլ համատեղ ուղի։ Հայաստանը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են քայլել այս ճանապարհով՝ ազնվությամբ, երևակայությամբ և աշխարհի ընդհանուր տեսլականով, որը մեկուսացման փոխարեն ընդունում է ներառումը, անգիտության փոխարեն իմաստությունը և առճակատման փոխարեն համագործակցությունը։

Մաղթում եմ բոլորիս խորիմաստ և արդյունավետ քննարկումներ այս երկու օրերի ընթացքում։

Շնորհակալ եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ) Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, առաջին դասարան է գնացել (տեսանյութ)«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումըՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին․ ԿրեմլՕվերչուկ․ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցումըՄԻՊ-ից էլ տեսան`հարմարեցված չէ խուցը. 2019թ.-ին 2 կոնսիլիումն էլ հաստատել է․ Երեմ ՍարգսյանԳագիկ Խաչատրյանին ամեն րոպե պետք է բժշկական խնամող. ինչպե՞ս է այդ մարդը գոյատևելու կալանավայրումՀայտնի ֆուտբոլիստները ժամանել էին Մոսկվա, բայց գործարքները չկայացան․ «Դինամոն» բացատրել է պատճառըՆյարդակենսաբանը նշել է ուղեղի առողջությունը պահպանելու անսպասելի միջոցներԱզատել կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան, նա կորցրել է 66% ֆունկցիոնալությունը. Արա ՂազարյանԹուրքիա մեկնող ուղևորի ճամպրուկում այծյամի գանգ են հայտնաբերելԳագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել2026-ի առաջին կիսամյակում 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվելԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 989 տոննա դիզելային վառելիք
Ամենադիտված