ՌԴ ԱԳՆ-ն կոշտ արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին՝ «Ռուսաստանը մարդկանց բաժանում է ըստ սորտերի»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ արձագանքել է ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքի հաղորդավարի հայտարարությանը, թե իբր Մոսկվան մշտապես իշխել է այլ ազգերի վրա և մարդկանց վերաբերվել է ըստ «սորտերի»։
«Սա ամենանողկալի սուտն է։ Մեր երկրում երբեք քաղաքական մակարդակով մարդկանց չեն դասակարգել ըստ սորտերի։ Ընդհակառակը՝ Ռուսաստանը միշտ պայքարել է նման մոտեցումների դեմ», — հայտարարել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ նման մեղադրանքներն ավելի բնութագրական են այն պետությունների համար, որոնք պատմության ընթացքում զբաղվել են սեգրեգացիայով, գաղութատիրությամբ և ստրկավաճառությամբ՝ օրինակ բերելով Մեծ Բրիտանիան։ Զախարովան նաև հույս է հայտնել, որ նման արտահայտությունները կամ կոնտեքստից կտրված են, կամ ժամանակավոր քաղաքական պատվեր։
Ավելի վաղ դիվանագետը զգուշացրել էր ՌԴ քաղաքացիներին, ովքեր այցելում են Ադրբեջան, որ հաշվի առնեն տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը