Ուկրաինայի հյուսիսում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Ուկրաինայի հյուսիսում՝ Ժիթոմիր քաղաքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենաների բենզալցման կայանում։ Այս մասին հայտնում է «РБК Украина»-ն՝ հղում անելով Telegram-ալիքին։
«Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան ծայրամասում գտնվող բենզալցակայաններից մեկում», – նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակման իրավապահ աղբյուրները միայն հաստատել են պայթյունի փաստը՝ առանց այլ մանրամասների։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ օբյեկտներին՝ մասնավորապես թիրախավորելով Օդեսայի և Խարկովի մարզերը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին