ԱՄՆ-ի որոշումը ցնցել է Եվրոպային՝ Կիևի օգնությունը դադարեցնելու հարցում
Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները շոկի մեջ են հայտնվել ԱՄՆ որոշումից՝ դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային։ Ըստ աղբյուրի, այս որոշումը հատկապես անսպասելի է եղել՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ եվրոպացիները փորձում էին լրացնել ԱՄՆ աջակցությունից առաջացած բացը։
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ այժմ փորձում են պարզաբանում ստանալ Սպիտակ տնից և հույս են հայտնում, որ որոշումը հնարավոր է մեղմացվի կամ վերանայվի։
Ավելի վաղ The Guardian-ը, հղում տալով բրիտանական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի այս որոշումը չի ազդի Բրիտանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության վրա։ Սակայն եվրոպացի դաշնակիցները չեն թաքցնում, որ ԱՄՆ-ն է տրամադրում Կիևին ռազմավարական նշանակության հիմնական զինտեխնիկան։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին