Սանկտ Պետերբուրգում հետաձգվել է միգրանտների աշխատանքը արգելող որոշման ընդունումը
Սանկտ Պետերբուրգում հետաձգվել է որոշման ընդունումը, որով նախատեսվում էր արգելել միգրանտներին աշխատել տաքսի ծառայություններում և առաքման համակարգում։ Այդ մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի աղբյուրներ։
Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից, սակայն քաղաքապետի որոշման ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Ըստ Սանկտ Պետերբուրգի օրինականության և անվտանգության հարցերով կոմիտեի՝ նախագիծը դեռևս անցնում է գերատեսչական համաձայնեցման փուլ։
Շուկայի մասնակիցները նախապես զգուշացրել էին, որ նման արգելքի դեպքում առաքման գներն առնվազն կկրկնապատկվեն, իսկ տաքսին կթանկանա 10-50 տոկոսով՝ վարորդների պակասի պատճառով։
Նշենք, որ 2025 թվականին Ռուսաստանի 51 տարածաշրջաններում արդեն իսկ արգելվել են որոշ ոլորտներ՝ միգրանտների համար։ Արգելքը ներառում է շինարարության, կրթության և առողջապահության ոլորտները։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին