Ռուսաստանի Զինված ուժերը ստացել են տասնյակ հազարավոր «Իկար» դռոն-կամիկաձեներ, որոնք ստեղծվել են մոսկովյան արտադրողների կողմից։ Այդ մասին հայտնել է «Ժողովրդական ճակատը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ արտադրող ընկերության ներկայացուցչի՝ «Իկարը» հանդիսանում է այս դռոնների շարքի առաջատար մոդելը։ Այն ունի 10-դյույմանոց շրջանակ և համալրված է մի շարք տեխնոլոգիական նորարարություններով։
Մասնավորապես, դրա վրա հնարավոր է տեղադրել փոխարինվող (առանց լոդելու) վիդեոհաղորդիչներ, ռադիո ընդունիչներ, պայթուցիկի անկման սարքեր, ինչպես նաև հեշտությամբ տեղադրվող մարտական բեռ։ Դռոնն ունի պտտվող տեսախցիկ՝ մթնշաղային և ջերմատեսող ռեժիմների միջև անցման հնարավորությամբ։