ԱՄՆ-ն սպառնացել է Իսպանիային
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում՝ Մեթյու Ուիթաքերը, Fox News-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Իսպանիան կարող է բախվել «լուրջ հետևանքների», եթե չկատարի դաշինքի նոր պահանջը՝ պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում գործում է վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմ, և նախագահ Թրամփի դիրքորոշումը լիովին հիմնավորված է։
Ուիթաքերը հավելել է, որ ԱՄՆ-ը առաջնահերթ կարևորում է սեփական անվտանգության կարիքները, ինչի հետևանքով էլ ավելի վաղ հայտարարեց Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պայմանավորվել են մինչև 2035 թվականը տարեկան պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 5 տոկոսը՝ այդ թվում հիմնական ռազմական կարիքների և անվտանգության հետ կապված ծախսերի համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին