Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին 

Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունում էր «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել՝ «գործից ազատել» ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, ովքեր կմասնակցեն հանրահավաքների: Փաշինյանը սպառնացել է նաև, որ «նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»: Ասել, որ ռեյտինգազրկվող Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ապօրինություն են, կնշանակի՝ ոչինչ չասել:

Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:

Երկրորդ. Փաշինյանը խոսում է ցույցի մասնակցել պարտադրելու մասին: Ո՞ւր են դրա ապացույցները, ո՞նց է նա (կամ ընդհանրապես) պարզելու կամ հիմնավորելու այդ «պարտադրանքը», մոտ 7000 աշխատակցի մեջ 2-3 «խոստովանող» են գտնելու և իրենց հարթակներով «ռասկրուտկա» անե՞ն: Առհասարակ, մարդիկ ազատ են, ըստ իրենց համոզմունքների, մասնակցել ցանկացած խաղաղ հանրահավաքի, ազատ են արտահայտել իրենց բողոքն ու անհամաձայնությունը:

Երրորդ. ի՞նչ է նշանակում վարչապետի միջամտությունը մասնավոր, ոչ պետական ձեռնարկության աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, կոնկրետ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքը: Վարչապետն այդ ո՞վ դարձավ, որ իրավունք ունի մասնավոր ընկերության աշխատողներին սպառնալ, թե աշխատանքից կազատի:

Հա, երևի Փաշինյանն արդեն վստահ է, որ ՀԷՑ-ն արդեն խլել է, բայց քպականներով համապատասխան օրենսդրական փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում, ավելին՝ այդ «խլոցին» դեռ միջազգային դատական պրոցեսներով կարող է անցնել:

Չորրորդ. ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները: Այսինքն, նա հայտարարում է, որ դատարանները վերածել է իր կամքն արտահայտող մարմինների՞:

Մի խոսքով, ճիշտ է, Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հակադարձ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես հավաստիացնելով, որ ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք, սակայն դրանից ՔՊ ղեկավարի սպառնալիքների խայտառակությունը չնվազեց:

Հ.Գ.-Ի դեպ, քանի որ Փաշինյանի անհանգստությունը, որքան հասկացանք, Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու վաղվա (ու ոչ միայն վաղվա) երթի հետ է կապված, ապա անկարևոր չէ նշել, որ Կարապետյանի ու նրա թիմի գործողությունները փաստացի լուրջ քաղաքական զարգացումների հնարավորության մասին են վկայում: Դրան գումարած՝ տարբեր հասարակական, քաղաքական շրջանակներ հունիսի 17-ից սկսյալ որոշակի սպասումներ են գեներացնում:

Ըստ այդմ, չնայած կա տեսակետ, որ նման դիրքորոշումն ու հայտը գուցե նաև առնվազն մի քանի տարի ուշացած են, սակայն պատահական չէ, որ սոցիալական հարթակներում մարդիկ հույս են արտահայտում, որ նման երթերն ու Սամվել Կարապետյանի նամակներում արտահայտված դիտարկումներն իսկապես լուրջ քաղաքական հայտ են և դոմինանտության «քաղաքական առևտրի» տարրեր չեն պարունակի ու հիասթափության նոր պատճառ չեն դառնա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios
Ամենադիտված