Հայտնի է Փաշինյան-Ալիև հանդիպման կոնկրետ վայրն ու օրը․ Middle East Eye
Middle East Eye պարբերականին հայտնի է դարձել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին, քանի որ երկու երկրները շարունակում են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ:
Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ «երկու կողմերն էլ դեռ պատրաստ են համագործակցության՝ չնայած շարունակվող տարաձայնություններին»:
«Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման սեփական գործընթացը կապված է Ադրբեջան-Հայաստան հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ», - կարծում է լրատվամիջոցը։ Ըստ աղբյուրի՝ թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես առանցքային երկիր «Զանգեզուրի միջանցքի համար», որն ուղղակիորեն կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին