Այս իշխանությանը ունակ է ամենավատագույնին, միայն փրկի իր աթոռը. քաղաքացի (տեսանյութ) Խնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ) Գաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ) ԵՄ գնալով Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ կենսական շուկան, առանց նոր համարժեք հնարավորությունների (տեսանյութ) Մեր հայրենակիցները փաստացի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ. Ղահրամանյան (տեսանյութ) Իրավապահ մարմինների ամբողջ գործիքակազմը փորձ է արվում կիրառել միայն քաղաքական նպատակներով (տեսանյութ) Իշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Փաշինյանը կոպտորեն խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. Պարույր Հայրիկյանի հետ հարցազրույցը դիտեք 21-30-ին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին. Քաղաքացի (տեսանյութ) Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հեռացումն ու գործող Ազգային ժողովի լուծարումը (տեսանյութ) Տեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Հայաստանի քաղաքական բանտարկյալների ավելացումը խոսում է օրվա կառավարիչների վախերի մասին. Դանիելյան (տեսանյութ) 

Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք․ Դատավորների միության նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ»–ի հարցազրույցը Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

- Վերջին օրերին տասնյակ մարդիկ են կալանավորվում, որոնց գործողություններում հանցակազմ չկա: Օրինակ՝ Սամվել Կարապետյանին ընդամենը հրապարակային ասված խոսքի համար են կալանավորել, այս պրոցեսների վերաբերյալ ի՞նչ տպավորություն, կարծիք ունեք։

- Ես չեմ կարող ասել, կալանքի որոշումներին ծանոթ չեմ, բայց որ այս ամենն արվում է քաղաքական հետապնդմամբ, դա ակնառու է։

- Ձեր գործընկերները՝ դատավորներն են այդ կալանքի որոշումները կայացնում, ստացվում է՝ նրանք քաղաքական պատվե՞ր են կատարում։

- Եթե քաղաքական հետապնդում է, բնականաբար, քաղաքական պատվեր է իջեցված։ Շատ նման է քաղաքական հետապնդման։

- Դատական համակարգն ինչպե՞ս հասավ այդ աստիճանին, որ տասնյակ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում, դատարաններն էլ կատարում են իշխանության կամքը։

- Ովքե՞ր են տասնյակ մարդիկ։

- Դե, միայն Բագրատ սրբազանի աջակիցները 14 հոգի են, կալանավորված են, մյուսներին գիտեք՝ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը։

- Ես չեմ կարող գնահատական տալ դատարանի որոշմանը՝ առանց այդ որոշումներին ծանոթանալու։ Կներեք, «Հրապարակ» կարդացողը կհասկանա, ես Գվիդոնի թոռը չեմ, որ առանց դատական ակտը կարդալու՝ գնահատական տամ դրան։ Գուցե հիմքեր ունեցել են դատավորները՝ Ձեր նշված անձանց կալանավորելու, սակայն այն, որ այս ամենը շատ նման է քաղաքական հետապնդման, դա ակնհայտ է։ Գուցե ես դատական որոշումներին ծանոթանամ, եւ այդ՝ «շատ նմանն» ինձ համար դառնա 100 տոկոսանոց քաղաքական հետապնդում, ես չեմ կարող ասել, սակայն առանց որոշմանը ծանոթանալու ասեմ՝ շատ նման է քաղաքական հետապնդման։

- Որոշումներին ծանոթանալու կարիք թերեւս չկա, քանի որ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ արտահայտության համար․ «Ես աջակցում եմ Եկեղեցուն, եթե այդ հարցը չլուծվի, մենք մեր ձեւով կմասնակցենք»։ Ի՞նչը կարող է, եթե ոչ հրահանգը, ստիպել դատավորին, որ այդ մեկ-երկու բառի համար կալանավորի մարդուն։

- Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն արտահայտության համար, որը նա արել է, ապա դա իրավական աբսուրդ է, ապա դա նոր իրավաբանություն է՝ ինչ-որ նոր, իրադրությունը փոխված Հայաստանում, նոր խոսք է միջազգային իրավագիտության մեջ։ Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք, այ աբսուրդների մարմնավորում։ Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն բառերի համար, որը նա արտահայտել է այդ հայտարարության մեջ․․․ դա ոչ միայն կոչ չէր, դա կարծիք էր՝ մեծ հայի, որին ես տառացի, բառացի միանում եմ։

- Դատական համակարգի այս վիճակի հետ կապված, որպես Դատավորների միության նախագահ, ի՞նչ կարող եք անել, թեկուզ՝ միջազգային հարթակներում։

 - Դատավորների միության գործառույթների մեջ չի մտնում պայքարել առանձին դատավորների դեմ, հակառակը՝ այն օժանդակում է արդարադատության իրականացմանը, դատավորների պաշտպանության, անկախության ամրապնդմանը եւ այլն։ Ես չեմ կարող զանգել այդ դատավորին, որը, ի դեպ, Միության անդամ չէ, մատ թափ տալ եւ ասել՝ ամոթ քեզ, էս ի՞նչ ես անում, ես, օրինակ, որպես մասնավոր քաղաքացի, կարող եմ տեսնել փողոցում, կներեք արտահայտությանս համար, թքեմ երեսին՝ իր կայացրած ակտի համար, իսկ որպես Միության նախագահ՝ ես անզոր եմ։

- Համակարգը երբեւէ այսքան ակնհայտ կատարածուի դերում եղե՞լ է։

- Երբեւէ այս կախյալ վիճակում չի եղել, այսպես ոչ ազատ, ոչ անկախ։ Երբեք։ Ես գիտե՞ք ինչ առաջարկեմ Ձեզ․ ես, ենթադրենք, չեմ աշխատում։ Դուք չե՞ք կարող «անանուն» հարցում իրականացնել եւ կտեսնեք՝ գործող դատավորների շրջանում ինչ մթնոլորտ է տիրում, ինչ վիճակ է։ Այս կարծիքը ոչ թե իմ կարծիքն է կամ իմ գործընկերների, այլ դատական համակարգում հիմա աշխատող գրեթե 90 տոկոս դատավորների կարծիքն է։

- Պատվեր կատարող դատավորները քի՞չ են Հայաստանում․ հիշում ենք՝ Փաշինյանն ասում էր՝ ինչի կա՞ մի դատավոր, որ կարա իմ ասածը չանի։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած դատավորի կարող է պատվեր իջեցնել եւ ստանալ ցանկալի արդյունք։

- Ուրեմն, Փաշինյանը երազում կտեսնի իր ասածի իրագործված լինելը: Կան, իհարկե, դատավորներ, այժմ էլ կան, քիչ չեն այդ դատավորները, որոնք կարող են Փաշինյանին իր տեղը ցույց տալ՝ նման հրահանգ իջեցնելու դեպքում: Իհարկե, կան դատավորներ, որոնք թույլ չեն տա, որ նման հրահանգով իրենց փորձեն մոտենալ։ Ձեզ թվում է՝ հիմա ցանկացած դատավորի կարելի է մոտենալ եւ ասել՝ Փաշինյանն այսպես է ուզում կամ այնպես է ուզում, իրենք չգիտե՞ն՝ որ դատավորին կարելի է նման բան ասել, որին` չէ։ Պատահակա՞ն էր հետաքրքիր օրերին ամբողջ Երեւանի դատավորների հերթապահությունը։

- Ականատես ենք լինում իշխանության կողմից ակնհայտ քաղաքական հրահանգ տալու դեպքերի, մյուս կողմից տեսնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Փաշինյանի կողքը նստած, միջոցառումների է մասնակցում, միասին լուսանկարվում են եւ այլն։ Մինչդեռ նրա գործառույթը դատավորների անկախությունն ապահովելն է։ Սա ինչի՞ մասին է խոսում` Աթաբեկյանի միջոցո՞վ են հրահանգները հասցնում դատավորներին։

- Ես չեմ ցանկանա Արթուր Աթաբեկյանի գործողություններին գնահատական տալ, սակայն անհամեստություն չհամարեք, բայց եթե մինչ օրս ինչ-որ կազմակերպություն օժանդակել է դատավորների անկախությանը, ապա դա եղել է եւ մնում է, ինչքան հնարավոր է, Դատավորների միությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս իշխանությանը ունակ է ամենավատագույնին, միայն փրկի իր աթոռը. քաղաքացի (տեսանյութ) Մասկն առաջարկել է ամերիկացիներին գումար բաժանելԽնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ) ԵՄ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմիԳաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ) Kia և Genesis-ը հետ են կանչում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ՝ հնարավոր վառելիքի արտահոսքի պատճառովՄեղուն խափանել է Austrian Airlines-ի թռիչքը՝ 100-ից ավելի ուղևորներովՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ ՀՀ ԱԺ նախագահը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահի հետ ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է «Տնտեսական զայրույթ» գործողությունըՎթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներումՌուսական շուկայում կտրուկ աճել է Lynk & Co ավտոմեքենաների վաճառքըԲացատրվել է՝ ինչպես կազդի Օրմուզի նեղուցի բացումը նավթի գների վրաՆյու Յորքի քաղաքապետը հրաժարվել է Met Gala-ից՝ խախտելով ավանդույթը13-ամյա շախմատիստ Սերգեյ Սկլոկին-Բագիյանին ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհելԼուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկել է «սովորել ժողովրդավարություն» ԲելառուսիցՄԻՊ-ը այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկԵՄ գնալով Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ կենսական շուկան, առանց նոր համարժեք հնարավորությունների (տեսանյութ)Թրամփը շնորհակալություն է հայտնել ԻրանինԷրդողանը պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի շուրջ բարձր մակարդակի բանակցություններՄեր հայրենակիցները փաստացի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ. Ղահրամանյան (տեսանյութ) Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն չի օգնի Իտալիային․ ԹրամփԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը (տեսանյութ)Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանըՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Սև ծովի տարածքումԱրմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում քննարկել է սահմանապահների կրթության հարցերըՃՏՊ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհինԱնահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններՎահան Կոստանյանը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալինՌուսաստանը Ուկրաինայի օդային պաշտպանությունը թուլացնելու արդյունավետ միջոց է գտել․ MWM Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարեց․ իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմԻրանը մինչև հրադադարի ժամկետի ավարտը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համարՍտամբուլում Ալեն Սիմոնյանը պատասխանել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների հարցերինՎիլնյուսում ծառերն ու մայթեզրերը «խոսում են» լիտվերեն․ նոր մեթոդ՝ լեզուն սովորեցնելու համարՏաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստինԻրավապահ մարմինների ամբողջ գործիքակազմը փորձ է արվում կիրառել միայն քաղաքական նպատակներով (տեսանյութ) Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ (տեսանյութ)Իշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Էդգար Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային բանկի և ԱՄՀ գարնանային հանդիպումներինՓաշինյանը կոպտորեն խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. Պարույր Հայրիկյանի հետ հարցազրույցը դիտեք 21-30-ին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին. Քաղաքացի (տեսանյութ) ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության հետ կապված իրավիճակը փոխվել է. Ուկրաինայի վարչապետ ՍվիդիրենկոԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են իրականացվել Մասկն առաջարկել է ամերիկացիներին գումար բաժանելԱՄՆ Սենատը Թրամփին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը ԻսրայելինՊետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հեռացումն ու գործող Ազգային ժողովի լուծարումը (տեսանյութ) Տեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Կարեն Սերոբիչը մեր ժողովրդի պատմության մեջ կա և հավերժ լինելու է․ Վազգեն Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասինԲերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը (տեսանյութ)Թուրքիայում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել
Ամենադիտված