Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել 

Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք․ «Հրապարակ»

Հարցազրույց Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

- Վերջին օրերին տասնյակ մարդիկ են կալանավորվում, որոնց գործողություններում հանցակազմ չկա: Օրինակ՝ Սամվել Կարապետյանին ընդամենը հրապարակային ասված խոսքի համար են կալանավորել, այս պրոցեսների վերաբերյալ ի՞նչ տպավորություն, կարծիք ունեք։

- Ես չեմ կարող ասել, կալանքի որոշումներին ծանոթ չեմ, բայց որ այս ամենն արվում է քաղաքական հետապնդմամբ, դա ակնառու է։

- Ձեր գործընկերները՝ դատավորներն են այդ կալանքի որոշումները կայացնում, ստացվում է՝ նրանք քաղաքական պատվե՞ր են կատարում։

- Եթե քաղաքական հետապնդում է, բնականաբար, քաղաքական պատվեր է իջեցված։ Շատ նման է քաղաքական հետապնդման։

- Դատական համակարգն ինչպե՞ս հասավ այդ աստիճանին, որ տասնյակ մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում, դատարաններն էլ կատարում են իշխանության կամքը։

- Ովքե՞ր են տասնյակ մարդիկ։

- Դե, միայն Բագրատ սրբազանի աջակիցները 14 հոգի են, կալանավորված են, մյուսներին գիտեք՝ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը։

- Ես չեմ կարող գնահատական տալ դատարանի որոշմանը՝ առանց այդ որոշումներին ծանոթանալու։ Կներեք, «Հրապարակ» կարդացողը կհասկանա, ես Գվիդոնի թոռը չեմ, որ առանց դատական ակտը կարդալու՝ գնահատական տամ դրան։ Գուցե հիմքեր ունեցել են դատավորները՝ Ձեր նշված անձանց կալանավորելու, սակայն այն, որ այս ամենը շատ նման է քաղաքական հետապնդման, դա ակնհայտ է։ Գուցե ես դատական որոշումներին ծանոթանամ, եւ այդ՝ «շատ նմանն» ինձ համար դառնա 100 տոկոսանոց քաղաքական հետապնդում, ես չեմ կարող ասել, սակայն առանց որոշմանը ծանոթանալու ասեմ՝ շատ նման է քաղաքական հետապնդման։

- Որոշումներին ծանոթանալու կարիք թերեւս չկա, քանի որ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ արտահայտության համար․ «Ես աջակցում եմ Եկեղեցուն, եթե այդ հարցը չլուծվի, մենք մեր ձեւով կմասնակցենք»։ Ի՞նչը կարող է, եթե ոչ հրահանգը, ստիպել դատավորին, որ այդ մեկ-երկու բառի համար կալանավորի մարդուն։

- Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն արտահայտության համար, որը նա արել է, ապա դա իրավական աբսուրդ է, ապա դա նոր իրավաբանություն է՝ ինչ-որ նոր, իրադրությունը փոխված Հայաստանում, նոր խոսք է միջազգային իրավագիտության մեջ։ Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք, այ աբսուրդների մարմնավորում։ Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն բառերի համար, որը նա արտահայտել է այդ հայտարարության մեջ․․․ դա ոչ միայն կոչ չէր, դա կարծիք էր՝ մեծ հայի, որին ես տառացի, բառացի միանում եմ։

- Դատական համակարգի այս վիճակի հետ կապված, որպես Դատավորների միության նախագահ, ի՞նչ կարող եք անել, թեկուզ՝ միջազգային հարթակներում։

 - Դատավորների միության գործառույթների մեջ չի մտնում պայքարել առանձին դատավորների դեմ, հակառակը՝ այն օժանդակում է արդարադատության իրականացմանը, դատավորների պաշտպանության, անկախության ամրապնդմանը եւ այլն։ Ես չեմ կարող զանգել այդ դատավորին, որը, ի դեպ, Միության անդամ չէ, մատ թափ տալ եւ ասել՝ ամոթ քեզ, էս ի՞նչ ես անում, ես, օրինակ, որպես մասնավոր քաղաքացի, կարող եմ տեսնել փողոցում, կներեք արտահայտությանս համար, թքեմ երեսին՝ իր կայացրած ակտի համար, իսկ որպես Միության նախագահ՝ ես անզոր եմ։

- Համակարգը երբեւէ այսքան ակնհայտ կատարածուի դերում եղե՞լ է։

- Երբեւէ այս կախյալ վիճակում չի եղել, այսպես ոչ ազատ, ոչ անկախ։ Երբեք։ Ես գիտե՞ք ինչ առաջարկեմ Ձեզ․ ես, ենթադրենք, չեմ աշխատում։ Դուք չե՞ք կարող «անանուն» հարցում իրականացնել եւ կտեսնեք՝ գործող դատավորների շրջանում ինչ մթնոլորտ է տիրում, ինչ վիճակ է։ Այս կարծիքը ոչ թե իմ կարծիքն է կամ իմ գործընկերների, այլ դատական համակարգում հիմա աշխատող գրեթե 90 տոկոս դատավորների կարծիքն է։

- Պատվեր կատարող դատավորները քի՞չ են Հայաստանում․ հիշում ենք՝ Փաշինյանն ասում էր՝ ինչի կա՞ մի դատավոր, որ կարա իմ ասածը չանի։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած դատավորի կարող է պատվեր իջեցնել եւ ստանալ ցանկալի արդյունք։

- Ուրեմն, Փաշինյանը երազում կտեսնի իր ասածի իրագործված լինելը: Կան, իհարկե, դատավորներ, այժմ էլ կան, քիչ չեն այդ դատավորները, որոնք կարող են Փաշինյանին իր տեղը ցույց տալ՝ նման հրահանգ իջեցնելու դեպքում: Իհարկե, կան դատավորներ, որոնք թույլ չեն տա, որ նման հրահանգով իրենց փորձեն մոտենալ։ Ձեզ թվում է՝ հիմա ցանկացած դատավորի կարելի է մոտենալ եւ ասել՝ Փաշինյանն այսպես է ուզում կամ այնպես է ուզում, իրենք չգիտե՞ն՝ որ դատավորին կարելի է նման բան ասել, որին` չէ։ Պատահակա՞ն էր հետաքրքիր օրերին ամբողջ Երեւանի դատավորների հերթապահությունը։

- Ականատես ենք լինում իշխանության կողմից ակնհայտ քաղաքական հրահանգ տալու դեպքերի, մյուս կողմից տեսնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Փաշինյանի կողքը նստած, միջոցառումների է մասնակցում, միասին լուսանկարվում են եւ այլն։ Մինչդեռ նրա գործառույթը դատավորների անկախությունն ապահովելն է։ Սա ինչի՞ մասին է խոսում` Աթաբեկյանի միջոցո՞վ են հրահանգները հասցնում դատավորներին։

- Ես չեմ ցանկանա Արթուր Աթաբեկյանի գործողություններին գնահատական տալ, սակայն անհամեստություն չհամարեք, բայց եթե մինչ օրս ինչ-որ կազմակերպություն օժանդակել է դատավորների անկախությանը, ապա դա եղել է եւ մնում է, ինչքան հնարավոր է, Դատավորների միությունը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել
Ամենադիտված