Մեծ Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել ռազմական ինքնաթիռի խոցման գործով
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հաղորդել է, որ բրիտանական իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել չորս անձանց, որոնք վնասել են Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը։
Հունիսի 20-ին պաղեստինամետ ակտիվիստները մտել են Օքսֆորդշիրում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի ամենամեծ՝ Բրայզ Նորտոն բազա։ Նրանք վնասել են Voyager երկու լիցքավորող ինքնաթիռներ և կարմիր ներկ ցողել դրանց տուրբինների վրա։ Վնասը կազմել է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ (9,56 միլիոն դոլար)։
Դեպքի հետաքննությունը վարել է հակաահաբեկչական ոստիկանությունը։ Արդյունքում, պաղեստինամետ ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել Մեծ Բրիտանիայի անվտանգությանը կամ շահերին վնաս հասցնելու մտադրությամբ փակ տարածք մուտք գործելու համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին