ՍԱՏՄ-ն հորդորում է չխեղաթյուրել՝ կասեցումը վերաբերում է պաղպաղակի միայն մեկ խմբաքանակին
Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։ Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Մեկ անգամ ևս շեշտում ենք.
2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։
Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։
Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով»,-ասվում է ՍԱՏՄ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին