Չեխիայի զինամթերքի պահեստի մոտ հրդեհ է բռնկվել
Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լիտոմերիցե քաղաքի մոտ գտնվող բանակային զինամթերքի պահեստի մոտ հրդեհ է բռնկվել, հաղորդում է Չեխական լրատվական գործակալությունը:
Պարբերականը նշում է, որ հրդեհի մարմանը մասնակցել է 12 փրկարարական ջոկատ, ինչպես նաև օգտագործվում են ինքնաթիռներ: Ընդգծվում է, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ հրդեհի տարածքում պայթել է հողի մեջ թաղված հին զինամթերք: Տեղական իշխանությունները խնդրել են տեղի բնակիչներին զերծ մնալ անտառում քայլելուց:
Գործակալությունը ընդգծում է, որ հրդեհի պատճառը կարող էին լինել եղանակային պայմանները: Հուլիսի 2-ին Չեխիայի շատ շրջաններում դիտվել է 35°C-ից բարձր ջերմաստիճան, իսկ հինգշաբթի օրը օդը կարող է տաքանալ մինչև +40°C:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին