«Ամո’թ», «դուրս արի հլը, արա’». կռիվ՝ ԱԺ-ում. Աղազարյանը շիշ նետեց ՔՊ-ի ուղղությամբ (տեսանյութ)
ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանը ելույթի ժամանակ նշեց, թե ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներով փորձ է արվում խորացնել հակառուսական տրամադրությունները, և հայտարարեց. «Ռուսական կողմին կոչ եմ անում չտրվել մեր սադրանքներին»:
Այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավորները տեղից սկսեցին բղավել Աղազարյանի վրա, հնչեցին հայհոյանքներ, իսկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ պատգամավորների ուղղությամբ: Իրավիճակը փորձում էր հանդարտեցնել նիստը վարող Հակոբ Արշակյանը:
Նա Աղազարյանին դահլիճից դուրս հրավիրեց, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց:
Հովիկ Աղազարյանին 1 օրով նիստերի դահլիճից հեռացրին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին